Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին

Այսօր՝ մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի և ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Աբգարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Միհրան Ջավադյանն էր: Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Վարդանյանին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ջավադյանի և Կ. Վարդանյանի միջև, որի ժամանակ վերջինս հրազենով կրակել և սպանել է Մ. Ջավադյանին: Արդեն ոստիկանությունում կասկածյալը հայտնել է, որ սպանութունը կատարելուց հետո ինքը հրազենը նետել է Ողջի գետը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչ որոշմամբ կասկածյալ Կ. Վարդանյանը ձերբակալվել է: 

դիտվել է 1308 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am