Լեւոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 9-ին, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգելու Մեծ հաղթանակի զոհերի հիշատակը: ՀԱԿ անդամները ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշահամալիրին: Կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հաղթանակի զբոսայգի էր այցելել իր թոռնիկի հետ: ՀԱԿ անդամների հետ զբոսայգի էին այցելել նաեւ ՀԺԿ կուսակցության ներկայացուցիչները՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
