Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավորուհին մահացել է կորոնավիրուսի հետեւանքով
Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավորուհի Ֆաթեմեհ Ռահբարը շաբաթ մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով, հայտնում է Tasnim-ը:
Մի քանի օր առաջ վարակվելու փաստը հաստատվելուց հետո Ռահբարը հոսպիտալացվել էր Թեհրանի հիվանդանոցներից մեկում:
Նրա վիճակը, սակայն, վատթարացել էր, և հնարավոր չի եղել փրկել կյանքը:
