Կորոնավիրուսը տարածվել է ԱՄՆ- 20 նահանգներում. կա 14 զոհ
Ուրբաթ օրը, ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կորոնավիրուսից մահացել է ևս երկու մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 231 մարդ, և վիրուսը տարածվել է 20 նահանգներում:
Վաշինգտոնի նահանգապետը կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։
