Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին հայտարարել է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրի վարչապետի պաշտոնից հեռանում է ոչ թե 23 միլիոնի, այլ 1 մարդու կամքով:
«Ամեն ինչ իրականացվում է մեկ մարդու ցանկությամբ: Այդ պատճառով երկրի համար փնտրվում է ոչ թե վարչապետ, այլ նախագահական պալատի ծառա: Ժողովրդի դարդերով հետաքրքրվող չկա: Քիլիսի մեր քաղաքացիները հարցնում են՝ «Որտե՞ղ է պետությունը, որտե՞ղ է կառավարությունը»: Ամեն օր հրթիռներով հարվածում են մեր նահանգի բնակիչներին, սակայն նրանց դարդերով չեն հետաքրքրվում»,- Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2015 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքել է ողջ քվեների 49.49 տոկոսը՝ 23.673.541 քվե:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը