Լռում է ոչ միայն ՀԱՊԿ-ն, այլ նաեւ ՀՀ իշխանությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտա­կան դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ել­ման դիրք՝ թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողություննե­րի արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստա­նի հյուսիսային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումները խիստ հաճախակիացել են, դրանց շարունակությունն էլ դարձել է երեկվա դիվերսիոն փորձը: Բայց հե­տաքրքիր է, որ Իլհամ Ալիեւին «կիրթ» համարողՆիկոլ Փաշինյանի իշխանության որեւէ ներկայացուցիչ այս մի­ջադեպերի վերաբերյալ ոչինչ չի խոսում:


Չեն հնչում դատապարտող հայտարարություններ ոչ միայն Ադրբե­ջանի հասցեին, այլ նաեւ առ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը, եւ որը պայմանագրային պարտավորություններ ունի՝ անդամ երկրների տարածքի դեմ ոտնձգությունների դեպքում ձեռնարկել համարժեք գործողություններ:

ՀԱՊԿ-ն, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարու­թյուն անգամ չի անում: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունների ժամանակաշրջա­նում այսօրվա իշխանական նախկին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին այն բանում, որ ՀԱՊԿ-ն չի կատարում իր պարտավորությունները:

Այսօր, սակայն, ՀԱՊԿ-ին որեւէ մեկը չի մեղադրում ու ՀԱՊԿ-ից Հայաստանի որեւէ իշխանավոր ոչինչ չի պահանջում: Որովհետեւ մեղադրել ՀԱՊԿ-ին, նշանակում է անուղղակիորեն մեղադրել առաջին հերթին Ռուսաստանին, որի հետ հարաբերությունների հարցում այդքան քնքույշ ու դողդոջուն զգացմունքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am