Մեկը՝ բերդում, մյուսը՝ Եվրոպայում

Արդարությունից, հավասարությունից, օրենքի գերակայությունից խոսողներին պետք է խնդրեմ ինձ բացատրել, թե ինչպես է ստացվում, որ վայոցձորցի փոխգնդապետին՝ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկած անձը, որի գործողությունների պատճառով զինվորականը սեպտեմբերի 17-ից առայսօր կոմայի մեջ է, եւ օրեցօր նվազում են կոմայից դուրս գալու շանսերը, ազատ է արձակվում, իսկ շատ ուրիշ գործերով, շատ ավելի թեթեւ մեղադրանքներով անձինք կալանավայրերում են։ Այդ ի՞նչ տրամաբանությամբ է գործում դատական իշխանությունը եւ առհասարակ՝ իշխանությունը, որը զինվորական մարդուն մահվան դուռը հասցրած անձին գրավով ազատ է արձակում, իսկ, այ, Հ5-ի սեփականատեր Արմեն Թավադյանին, որին մեղադրում են ինչ-որ մեկին ինչ-որ անորոշ հրահանգ տալու մեջ, սակայն այդ մեկն ազատության մեջ է, եւ հրահանգի փաստն էլ ապացուցված չէ, պահում են բանտում։ Այդ ո՞ր տրամաբանությամբ է, ասենք, անհրաժեշտ մինչեւ դատավճռի կայացումը բանտում պահել Ռոբերտ Քոչարյանին՝ այն պարագայում, որ ակնհայտորեն գործի քննությունը կարող է տարիներ տեւել, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանին կարելի է թույլատրել, որ մեկնի Եվրոպա եւ եվրոպական տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենա։

Օրենքի առաջ հավասարությունի՞ց է արդյոք բխում Աբովյանի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը, եթե նույնանման եւ տասնապատիկ ավելի լուրջ փաստեր կան Հայկ Մարությանի դեմ, սակայն Երեւանի քաղաքապետի դեմ գործ չի հարուցվում, մեղադրանք չի առաջադրվում։ Սրանք չնչին մասն են այն փաստերի, որոնք խոսում են երկակի ստանդարտների մասին, եւ որոնց առկայությունը վկայում է, որ երկրի իշխանությունն է որոշում՝ ով բերդում լինի, ով՝ ազատության մեջ, ում գրավով ազատ արձակեն, ում պահեն ճաղերի ետեւում։

Արմինե Օհանյան

Հրապարակ

դիտվել է 351 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am