Պետք է ստեղծել Նիկոլի դեմ դիմադրության օջախներ․ Արա Սահակյան /տեսանյութ/

Նոր իշխանության կարծիքով՝ Հայաստանում դիվանագիտական կորպուսը համալրվել է քաղաքական միջավայրից և կամայական սկզբունքով: Աշխատանքից ազատվեցինք մի քանի հոգով՝ ինձ համար վիրավորական մեթոդներով, սկսվեց արշավ և այդ արշավի տակ ով ընկավ, հեռացվեց աշխատանիքց: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է 1990-98թթ.-ին ԱԺ փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո իր աշխատանքից ազատմանը:

Հարցին՝ ինչո՞ւ ինքը ևս աշխատանքից ազատվեց, հաշվի առնելով, որ այս իշխանության հետ ժամանակին որոշակի կապեր եք ունեցել, Արա Սահակյանը նշեց, որ ինքը չգիտի, քանի որ երջանկություն չի ունեցել այդ հարցը տալու իրեն աշխատանքից ազատողին:

Անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված ապօրինի գույքի բռնազավթման մասին օրենքների փաթեթին, որով թույլատրվում է բռնագանձել այն գույքը, որտեղ չի հիմնավորվում գույքի ձեռքբերման աղբյուրները, դիվանագետը նշեց. «Իրավական միջավայրի համար սա նորույթ է, որի կիրառումը մեծ խնդիր է առաջացնելու: Փաստորեն դատախազությունում ստեղծվելու է մի մարմին, որը զբաղվելու է այս հարցով: Հարց է առաջանում՝ որքանո՞վ են իրավասու անձինք մաքուր, որպեսզի այս օրենքը կիրառեն աշխատանքային պրակտիկայում»:


Ըստ Արա Սահակյանի՝ այս օրենքը կիրառելուց առաջ պետք է շատ լուրջ իրազեկմամբ զբաղվել և հանրությանն ավելորդ շոկի չենթարկել. «Ես կոռուպցիային դեմ եմ, բայց ես նաև դեմ եմ, որ դա արվի հախուռն կերպով: Ի վերջո՝ կոռուպցիայի դեմ պայքարը նոր չի սկսվել: Մարդիկ գոնե գիտե՞ն, որ վերջին տասը տարում Հայաստանը օրենսդրորեն լուրջ պայքար է տարել կոռուպցիայի դեմ»:

Հարցին՝ այս օրենքում բոլշևիկյան տարրեր կա՞ն, Արա Սահակյանը պատասխանել է. «Ոգևորություն, «ուռա՜» տրամադրություններ կարող է լինեն: Համենայնդեպս ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր ասում են՝ հանրաքվեից հետո տեսեք՝ ինչեր ենք անելու»:

Արա Սահակյանի կարծիքով՝ այս օրենքի ընդունումից առաջ պետք էր յոթը չափել, նոր ձևել:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է լինի սեփականության վերաբաշխում, Արա Սահակյանը պատասխանել է. «Եթե նման բան լինի, ապա դա շատ վատ կլինի: Պետք է այնպես անենք, որ մեր զավակները միմյանց նկատմամբ չթշնամանան: Ավելի լավ է մենք իրենց խաղաղ կյանք թողնենք, քան՝ կուշտ»:

Խոսելով ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի ու դրա անհրաժեշտության մասին՝ Արա Սահակյանն ասել է. «Հանրաքվեն Սահմանադրական դատարանի անկախության սահմանադրական սկզբունքի ոտնահարում է: Նախարարները կարող են ու շատ ցանկալի է, որ փոխվեն, պատգամավորները ևս, բայց դատավորներն անփոխարինելի են: Ոտնահարվում է դատավորների անկախության սկզբունքը»:

Արա Սահակյանը հիշեցրեց ու զգուշացրեց՝ եթե մեկ անգամ ոտնահարվում է դատավորի իրավունքը, ապա հաջորդ իշխանությունը պատմությունը հետ է շրջելու, իսկ հասարակությունն ընկնելու է հավերժական կրկնությամբ շրջապտույտի մեջ:

Ըստ Արա Սահակյանի՝ գործադիր իշխանությունը հաշվեհարդար է տեսնում Սահմանադրական դատարանի հետ:

դիտվել է 764 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am