Արտակարգ իրավիճակ Երևանում. 14 հարկանի շենքի նկուղը վերածվել է լողավազանի

Մինչ աշխարհում պայքար է տարվում խմելու ջրի կորստի դեմ, Երևանում Մեծն «Վեոլիա Ջուր» ընկերության անպատասխանատու չինովնիկների մեղքով 2 օր է, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան 25 շենքի նկուղում խմելու ջուրը անխնա հոսում է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ մասին քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին բնակիչները:

Նրանք նշում էին. «Սաղ աշխարհը աշխատանքներ է տանում խմելու ջրի կորստի դեմն առնելու համար, մեզ մոտ 6 ամսից ավելի է, խմելու ջրի խողովակները վնասվել ու ջուրն անխնա հոսում է, իսկ երեկ գիշերվանից վթարն այնքան մեծ է եղել, որ ջրի ձայնը լսելի է անգամ դրսում:

Զանգել ենք «Վեոլիա Ջուր», եկան, ասեցին՝ արձանագրել ենք վթարը, քիչ հետո խումբը կմոտենա և խնդիրը կլուծի:

Արդեն 9 ժամ է, սպասում ենք, որ պետք է գան: Դե, Աջափնյակի թաղապետարանի մասին էլ մոռացել ենք: Զանգում ես թաղապետարան, ասես հեռախոսին պատասխանողը ուղեղի հետ խնդիրներ ունենա. Ասում ենք՝ էսպիսի արտակարգ իրավիճակ է ստեղծվել, պատասխանում են՝ ձեր համարը գրեք՝ կզանգենք:

Սաղ դառել են համար գրող: Դրա համար էլ էս վիճակն ա: Չգիտենք էլ, ի վերջո, երբ խնդիրը կվերացնեն: Եթե կարճ ժամանակում ջրի խողովակները չվերանորոգեն, ապա 14 հարկանի այս շենքի հիմքերը խարխլվելու են ու էդ ժամանակ խփելու են գլխներին, թե ինչի համար ժամանակին թերությունը չվերացրեցինք: Հենա, ասել ենք, առավոտից աչքներս ջուր կտրեց, չնայած՝ ինչ ջուր. ջուրն հենա՝ գնումա: Հիմա արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք «Վեոլիա Ջուր» ըկերությունից, որ հերիք է, մեր ականջներից լապշա կախեն, եկեք, գործ արեք, հակառակ դեպքում՝ Հայաստանի կառավարությունը ճիշտ կանի ձեզ էլ «Սանիթեք»-ի նման Հայաստանից «դեպորտ անի» ու էդ ժամանակ մի սրտացավ ընկերություն կզբաղվի այս խնդիրներով և մենք գոհ ու շնորհակալ կլինենք:

Էլ չենք ասում, որ ժամանակին վճարումները կատարում ենք: Հիմա կաբինետում փափուկ բազկաթոռին նստած, ձեր թափանները լցնող, հարգելի «Վեոլիա Ջրի» պաշտոնյաներ, ինչի՞ չեք գալիս էս խնդիրը լուծելու, դառել եք Նոյի ագռավ. առավոտ եկաք, ասեցիք՝ խումբը կգա ու դեռ չկան ու չկան:

Երևի ձեր հետևից Նոյի օրինակով աղավնի բաց թողենք: Ամոթ է, մի քիչ հոգատար եղեք ձեր սպառողների նկատմամբ»:

դիտվել է 566 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am