Լեւոն Մնացականյանը՝ լայնածավալ գործողությունների հավանականության մասին
Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը հայտարարեց. «Ընդհանուր իրավիճակը սահմանին վերահսկվում է, սահմաններն ամուր են: Շփման գծում ադրբեջանական կողմը զորքեր է կուտակում, միեւնույն ժամանակ անցել է ամուր պաշտպանության: Զորքեր կկուտակվեն, մենք էլ կցրենք: Ադրբեջանում վախի մթնոլորտ է, անցել են պաշտպանության»: Հարցին՝ հնարավո՞ր է լայնածավալ գործողություններ սկսվեն, նախարարը պատասխանեց, որ այս պահին նվազման միտում կա:
