Սրացումներ՝ սահմանին. Ի՞նչ է ուզում Ալիևը

Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ մարտի 5-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել է զինծառայող, Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն, երեկ հայտնեց Ռազմինֆոն: Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 12 կորուստ։

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։

«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը սկսել է պարբերաբար սահմանային իրավիճակը լարել՝ դիմելով տարբեր սադրանքների:

Անցյալ ամսվա վերջին էլ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել էր հայ զինծառայող: «Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում», այդ օրերին նշել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմը նույնպես հայտնել էր զինված ուժերի զինծառայողի զոհվելու մասին։ Երկրի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ սահմանային մարտական դիրքում, որը տեղակայված է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու, հայկական Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները պնդել էին, թե իբր՝ «դիվերսիայի փորձի» կանխման ընթացքում կորուստներ է կրել նաև հայկական կողմը։

Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհրդի համատեղ նիստերից հետո անցել են «հարձակման»: Ամեն ինչ արվում է, որպեսզի ստեղծված իրավիճակը մեղքը բարդվի հայկական կողմի վրա: Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճից դեռ փոքր-ինչ առաջ էլ Ադրբեջանը սկսել էր հայկական կողմին մեղադրել բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ:

Փաշինյանի մի քանի հայտարարությունները, թե՝ Լեռնային Ղարաբաղում ոչ թե տարածքների, այլ անվտանգության ապահովման հարցն է կարևոր, ապա՝ Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի իշխանությունների և պաշտպանական գերատեսչությունների համատեղ քննարկումները լրացուցիչ ազդակ էին, որ հայկական կողմը գոնե այս փուլում լուրջ զիջումների չի գնալու, ավելին՝ Բաքվից է սպասում պատասխաններ, թե ինչ կարող են նրանք զիջել:

Այս իրավիճակում, դեռ անցյալ ամիս արձանագրել էինք, որ չի կարելի բացառել սահմաններում իրավիճակի կտրուկ լարումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3294 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am