Պուտինի անսպասելի մեկօրյա այցը Ադրբեջան հետաձգվել է.Haqqin.az
Ադրբեջանական Haqqin.az կայքը՝ վկայակոչելով Ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբին հայտնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան հետաձգվել է,այլ ոչ թե չեղյալ հայտարարվել: Ավելի վաղ Haqqin.az-ը, վկայակոչելով ռուսաստանյան իր աղբյուրներին, տեղեկացրել էր, թե Վլադիմիր Պուտինը անսպասելիորեն որոշել է մեկօրյա այցով մեկնել Բաքու և կարգադրվել էր նախագահի ինքնաթիռը նախապատրաստել Բաքու թռիչքի համար:
