Ամենուր ատելություն է սերմանվել. Գինը իշխանության կորուստ կլինի

Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով։ Նա, փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները, Թուրքիայից չքվելու կոչ է արել այդ երկրում ապրող այլազգի քաղաքացիներին, այդ թվում՝ հայերին։ «Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ էս երկրից։ Դուք կարող եք ասել․ ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ․․․ կարող եք ասել։ Եթե այդպես է, դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք»,- եթերից հայտարարել է հաղորդավարը։

Առհասարակ, Թուրքիայում մթնոլորտը՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակության շրջանում գերլարված է վերջին օրերին: Օրերս, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Իդլիբի վերաբերյալ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից ներկայացվող առաջարկների քննարկումը վերածվեց ծեծկռտուքի։

ԺՀԿ խմբակցության նախագահ, պատգամավոր Էնգին Օզքոչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ քննադատական և վիրավորական հայտարարություններ է հնչեցրել, ինչը հարուցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչների զայրույթը։ Օզքոչն ամբիոնից պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, թե «Թուրքիայի պայքարը սևացնել ցանկացողները ստոր, անպատիվ և դավաճան են»։

Օզքոչը Էրդողանին մեղադրել է վերջին տարիների ընթացքում 3 մլն մուսուլմանի սպանության պատճառ դառնալու մեջ։ Նա հիշեցրել է նաև 2000թ․ Ավստրալիայում ելույթ ունեցած Էրդողանի խոսքերը, երբ նա սպանված թուրք զինվորների մասին արհամարհանքով էր արտահայտվել՝ ասելով «Պարոն Օջալանը այս պահին հաշվում է, թե քանի գանգ է կոտորել»-ասել էր Էրդողանը։ «3 միլիոն մուսուլմանի սպանությանը հավանություն տվողը, զոհերին գլխաքանակով հաշվողը անպատիվ, անամոթ, անարժան, դավաճան է։ Նման մարդը չի կարող Թուրքիայի Հանրապետության նախագահը լինել։ Ռեջեփ Թայիփ Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես»,- նշել էր Օզքոչը։

Էրդողանին ուղղված խիստ հայտարարությունների պատճառով ԱԶԿ-ական պատգամավորները դժգոհության ալիք են բարձրացրել և նիստը հարկադրաբար ընդմիջվել է։ Հենց ընդմիջման ընթացքում էլ պատգամավորների միջև ծեծկռտուք էր սկսվել։ Նշենք, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի հիման վրա պատգամավոր Օզքոչի դեմ արդեն քրգործ է հարուցել՝ հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Բացի այդ, Էրդողանի փաստաբան Հյուսեյի Այդընը ևս հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին ուղղված այս աննախադեպ վիրավորանքների պատճառով ԺՀԿ-ական պատգամավորի դեմ դատական հայց կներկայացվի։

Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով զգուշացում անել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գյավուր արտահայտության համար: Փայլանի՝ մեջլիս նախագահություն ներկայացված դիմումի մեջ ասվում է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության փետրվարի 26-ի ժողովին Էրդողանը, ակնարկելով ոչ մուսուլմաններին, ռասիստական ու թշնամական ոճով արել է հետևյալ արտահայտությունը՝ «Գյավուրի թուրը գողանալով՝ կարող եք այս ժողովրդին ցավեցնել, սակայն երբեք նրա պայքարի ոգին չեք կարող կոտրել»:

«Հանրապետության նախագահի ու քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից Մեջլիսում, որի անդամն եմ ես, քրիստոնյա համայնքը թիրախավորող ատելության խոսք օգտագործելն անընդունելի է»,- ասվում էր հայ պատգամավորի դիմումի մեջ: Փայլանը խորհրդարանի նախագահությանը կոչ է արել կատարել իր պարտականությունները ատելության խոսքի ու խտրականություն պարունակող արտահայտությունները դատապարտելու հարցում: «Պահանջում եմ անհապաղ դատապարտել ատելության խոսք պարունակող արտահայտությունները և համապատասխան զգուշացում անել ԱԶԿ-ի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- եզրափակել էր Փայլանը:

Էրդողանի նկատմամբ բացասական տրամադրությունների խորացում է դիտարկվում Թուրքիայում: Արմատական հայացքներով ժողովրդի վստահությունն ու համակրանքը պահելու հարցում, այնուամենայնիվ դժգոհների թիվն էլ քիչ չէ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկրից վտարված է մտավորականության, ազատական հայացքների տեր մարդկանց մի ստվար հատված, ապա տեղում էլ՝ Էրդողանի համար խնդիրները քիչ չեն:

Էրդողանն ամենուր ատելություն է սերմանել... Դրա հետևանքները իր իսկ իշխանության համար ծանր կլինեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2743 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am