50 մլն դրամից բարձր արժեքով գույք ունեցողները կդառնան մեղադրյալ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն ըստ էության թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Խոսքը 50 մլն դրամը գերազանցող գույքի մասին է: Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել նման գույքը, որի ձեռքբերումը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացման դեպքում միայն:
Այս նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պետությունը գործարկում է կուլակաթափության ինստիտուտը` դրան տալով օրենքի ուժ:
Այսինքն` պետությունը գույքի անօրինական լինելու մասին հիմքեր և ապացույցներ գտնելու խնդիր ինքն իր առաջ չի դնում, փոխարենը սեփականատիրոջ գույքը խլում է` նրանից պահանջելով հիմնավորել գույքի օրինականությունը: Փաստորեն, օրենքի հիմքում դրված է մեղավորության կանխավարկածը: Մարդը, ով 50 մլն դրամից բարձր արժեքով տուն ունի, արդեն իսկ մեղավոր է: Նա ավտոմատ դառնում է մեղադրյալ և պարտավոր է ապացուցել, որ չի գողացել: Եթե չի կարողանում ապացուցել, ուրեմն կզրկվի գույքից: Նման մոտեցում եղել է բոլշևիկների իշխանության օրոք, երբ բոլորը զանգվածաբար հռչակվել են բուրժուաներ, աքսորվել և ունեզրկվել: Իրավական երկրներում մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, քանի դեռ ապացուցված չէ նրա մեղավորությունը:  
Հայաստանի նման երկրում, որտեղ ֆինանսական տրանսֆերների շատ մեծ հոսք կա, որտեղ արտագնա աշխատողների հոծ զանգված կա, նման օրենքի ընդունումն ուղղակի պատուհաս կդառնա: Մարդիկ պարզապես հրաժարվելու են Հայաստանում ներդրում կատարել, քանի որ միշտ մտածելու են, թե մի օր էլ իրենց ունեցվածքն են բռնազավթելու:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 25382 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am