Լիկբեզ Պապոյանից՝ Փաշինյանին

Ազգային ժողովում ընդդիմության եւ Լուսավոր Հայաստանի միջեւ հերթական ռաունդը տեղի ունեցավ: Իմ Քայլի պատգամավոր, նախկինում ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը որոշել էր Էդմոն Մարուքյանին լուսավորել սեփական անցյալի հարցում, քանզի նույնն արել էր Էդմոն Մարուքյանը: Մեկ օր առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր ապօրինի գույքի բռնագանձման նախագիծը, Մարուքյանն ու ԼՀԿ-ական պատգամավորները ռեպլիկներ էին արել, թե ինչու նախկին ՀՀԿ-ական, ներկայիս իշխանականները ժամանակին չեն պայքարել ՀՀԿ-ական պաշտոնյաների թալանի դեմ: Գեւորգ Պապոյանն էլ որոշել էր խորը ուսումնասիրել Մարուքյանի եւ իր կուսակիցների անցած ուղին ու իր բացահայտումներով կիսվեց ԱԺ-ում: Պատգամավորը նշեց, որ հանրապետականների եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինքը վաճառող է աշխատել, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» խմբակցության շատ անդամներ տարբեր պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում ոստիկանապետի, բանտապետի: Նա նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք ԼՀԿ-ի անդամներից մեկը նրանց աշխատակազմում վարչության պետ է աշխատել, որը հետո սահուն տեղափոխվել է ԿԲ եւ դարձել խորհրդի անդամ: «ԼՀՄ մեկ այլ անդամ էլ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին սոցապի պետ էր աշխատում: Եվ վերջապես դուք՝ Էդմոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեծամասնական համակարգով պատգամավոր էիք ընտրվում եւ չակերտավոր հաղթում էիք իշխանության թեկնածուին: Դա միակ դեպքն է եղել, որ իշխանության թեկնածուն պարտվել է»:

Նրա ելույթն, ինչպես հայտնի է բուռն էմոցիաներ առաջացրեց, Մարուքյանը տեղից կրկին արձագանքեց,Պապոյանին անվանելով ՀՀԿ-ական: Երբ խորհրդարանի դահլիճում կրեքերը հանդարտվեցին, հույզեր բորբոքվեցին դահլիճից դուրս: Պապոյանը մինչեւ անգամ խոստովանեց, որ ՀՀԿ-ական լինելը վիրավորական չէ. «Հանրապետական և, ընդհանրապես, որևէ կուսակցության անդամ լինելը ես չեմ համարում վիրավորական, Էդմոն Մարուքյանին պատասխանել եմ, որովհետև դա շահարկվում է իր կողմից, թե ես, լինելով տվյալ կուսակցության անդամ, իշխանությունների հետ համագործակցել եմ»,-  ասաց նա: Հետո հին երգը երգեց, թե ակամայից է հայտնվել ՀՀԿ-ում, ընկերն է խնդրել, ինքն էլ չի մերժել:
Թե ինչու էր Իմ Քայլի պատգամավորը հոգեկան հուզմունքի մեջ ընկել , եթե ՀՀԿ-ական լինելը վիրավորական չէ, թերեւս միայն իրեն է հայտնի, սակայն երբ քաղաքական օպոնենտներին մեղադրում են ՀՀԿ-ի իշխանության տարիներին պաշտոններ զբաղեցնելու մեջ, մինչդեռ մեր օրերում իրենց շարքերում ՀՀԿ-ականների գոյությունը չնկատելու են տալիս, առնվազն քաղաքական անմեղսունակություն է: Միգուցե , հարգարժան պարոն Պապոյանը նման ուսուցողական կուրսեր անցկացնի նաեւ Նիկոլ Փաշինյանի համար եւ հերթով թվարկի, թե այդ ինչպես է ստացվել, որ նախկին իշխանության գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել, այդ ինչպես է գլխավոր գեղանկարիչը՝ Տիգրան Մուկուչյանը մնացել իր պաշտոնում, կամ Ֆելիքս Ցոլակյանը, Ատոմ Ջանջուղազյանը եւ այլք: Գուցե սա անուղղակի լիկբեզ էր:

Անի Սահակյան

դիտվել է 1999 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am