Այս տոնը խորհրդային մարդկանց տառապանքներով նվաճած տոնն է. ՌԴ դեսպան
Երեւանի Հաղթանակի զբոսայգում Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց.«Հաղթանակի տոնը խորհրդային մարդկանց տառապանքներով նվաճած տոնն է: Այսօր Հաղթատանի օրն է: Տոն, որը մենք միասին ենք նշում: Եվ մենք միշտ այս տոնը միասին կնշենք: Հաղթանակի տոնը խորհրդային մարդկանց տառապանքներով նվաճած տոն է: ԽՍՀՄ-ը պետություն էր, որտեղ մենք ձեզ հետ միասին ապրել ենք: Շատերն ազատության ու մեր հայրենիքի անկախության համար տվել են իրենց կյանքը: Նրանք միշտ կլինեն մեր սրտերում, եւ մենք պետք է ապագա սերունդներին փոխանցենք այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ»:
