Պուտին-Քոչարյան «քիմիան» ու Փաշինյանի ռուսական «տրյուկը»

7or.am-ը տեղեկություն է հրապարակել այն մասին, թե չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան: Ըստ կայքի՝ այցը նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ «Հայկական կողմի բոլոր փորձերը՝ ապրիլին պլանավորված այցը կայացնել, հանդիպել է սառը և կոշտ մերժման։ Դրանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ բացասական է գնահատում այն, որ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ է հարուցված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ և ՀՀ իշխանություններն անգամ չեն ուզում նրա խափանման միջոց կալանքը փոխել։ Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ նախագահը բազմիցս ուղղղակի և անուղղակի ձևով ցույց է տվել իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ», գրել է կայքը։

Փաշինյան–Պուտին հանդիպումը կայացել է 2019թ. դեկտեմբերին 27–ին Կրեմլում։ Հնարավոր է, որ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան կազմակերպվի: Չի կարելի բացառել թե հայկական, թե ռուսաստանյան մամուլում այդ այցի չեղարկման լուրերի տարածումը, ինչպես Պուտինի նախորդ այցից ժամանակ շրջանառվեցին տեղեկություններ, որ Պուտինը չի գա Երևան, կամ՝ Պուտինը հանդիպելու է Քոչարյանի հետ:

Այստեղ խնդիրը ավելի գլոբալ է. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ինչպիսի մակարդակ է և ինչ արդյունքներ կան հայ-ռուսական հարաբերություններում: Որ խնդիրներն են լուծվել, ինչ տնտեսական հաջողություններ է հնարավոր դարձել լուծել:
Ինչ վերաբերում է Փաշինյանի պաշտոնական այցին Ռուսաստան, ապա դեռ անցյալ տարի նոյեմբերի վերջին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Sputnik-Արմենիա»-ին ասել էր՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկող տարի Ռուսաստան կատարելիք այցի հարցը ուսումնասիրվում է, բայց դրա ժամկետները առայժմ հայտնի չեն։ «Այցը դիտարկվում է, մոտավոր ժամկետներ չկան»,- ասել է Պեսկովը։ Բայց, նրա խոսքով, այցը գուցե շատ արագ համաձայնեցվի, և այս առումով խնդիրներ չկան։

Պեսկովը նշել էր, որ Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը հաճախ են շփվում։ «Նրանք աշխատանքային կառուցողական հարաբերություններ են հաստատել։ Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես և պետք է լինի մեր երկու երկրների միջև»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Պուտինին միավորում են բարեկամական հարաբերություններ։ «Կարող եմ ասել մի բան. իր անցած այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահ տիկնոջ հետ։ Նրանք բարեկամական հարաբերություններ են պահպանում։ Դուք գիտեք, ե՛ւ Պուտինին, ե՛ւ երկրորդ նախագահին միավորում են բարեկամական հարաբերությունները»,- ասել էր նա։

Պեսկովը չէր մեկնաբանել Քոչարյանի ձերբակալությունը։ Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել, և դադարը հայ-ռուսական հարաբերություններում լրացվել է։

Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսում խոսել էր Ռուսաստան մեկնելու մասին։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բավականին հաճախ ենք հանդիպում։ Եվ նախորդ տարի Պուտինի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ փոխադարձ պաշտոնական այցեր կկատարենք։ Հիմա աշխատում ենք, որ տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա»,–ասել էր Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերին, ապա Փաշինյանի խոսքով` հայ–ռուսական օրակարգը շատ հարուստ է, քանի որ ՀՀ–ն Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցում է, ունի ռազմավարական–դաշնակցային հարաբերություններ։ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել էր, որ երկու երկրները համագործակցում են անվտանգային, տնտեսական ոլորտներում, ԵԱՏՄ–ի, ԱՊՀ–ի շրջանակներում։

Համագործակցությունը՝ համագործակցություն, բայց պակաս կարևոր չէ վստահության էլեմենտի հարցը: Քանի այս հարցականները կան՝ նաև ռուսական մամուլում են հրապարակվելու հոդվածներ՝ Փաշինյանի իշխանությունից դժգոհությունների թեմայով:

Օրերս ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին և դատավարական գործընթացին: «Մարտի 3-ին Երևանի դատարանը չկարողացավ որոշում կայացնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով. պաշտպանական կողմը քրեական գործը կարճելու միջնորդություն էր ներկայացրել: Դատավորը դադար վերցրեց «գործի բոլոր հանգամանքները և ապացույցները ուսումնասիրելու համար»:

Իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստ են, որ միջնորդությունը կմերժվի, իսկ երկու տարի առաջ սկսված գործընթացը կշարունակվի ևս մի քանի տարի: Պարոն Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է հայ-ռուսական հարաբերությունների նյարդային կետերից մեկը»,-գրել էր պարբերականը և հիշեցրել, որ սահմանադրական կարգի տապալման գործով անցնում են նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյան և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկա, որոնց բոլորին պետք է լսեն, այս հանգամանքը ևս կազդի գործի քննության տևողություն վրա: Հոդվածագիրը նկատել էր, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը միայն Հայաստանի ներքին գործը չէ: «Մոսկվան հենց սկզբից ուշադիր հետևում է աղմկահարույց գործին, որը հարուցվել է նախկին քաղաքական գործչի դեմ, ով սերտ ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ 2018թ. գործընթացը մեկնարկեց, ՌԴ նախկին արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից: Ուշագրավ է նաև, որ երբ Քոչարյանի հանդեպ քրեական գործ հարուցվեց, Պուտինը զանգահարեց և շնորհավորեց նրան ծննդյան օրվա կապակցությամբ»:

«Կոմերսանտ»-ի Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ռուսական կողմը ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քրեական գործը համարում է քաղաքական: Աղբյուրի խոսքով՝ Մոսկվան մի քանի անգամ ՀՀ իշխանություններին հասցրել է իր դիրքորոշումը: Պարբերականի զրուցակիցը նաև ասել է, որ եթե առաջիկայում Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը չկարգավորվի իրավական հարթությունում, ապա նրա ձերբակալությունը կարող է վերածվել հայ-ռուսական հարաբերությունների ամենաակտուալ հարցերից մեկը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5484 անգամ
Լրահոս
Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի. «Հրապարակ» Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. Ժողովուրդ 12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ» Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. «Հրապարակ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am