Սիրիան որեւէ թշնամական գործողություն չի կատարել Թուրքիայի հանդեպ. Ասադ
«Россия 24»-ի հետ զրույցում Սիրիայի նախագահը նշել է, որ Սիրիան որեւէ թշնամական քայլ չի արել Թուրքիայի հանդեպ:
«Ինչ թշնամական գործողություն՝ մեծ կամ փոքր, որ Սիրիան գործել է Թուրքիայի հանդեպ։ Նման բան չկա։ Կան թուրք-սիրիական ամուսնություններ, ընտանիքներ, կան կենսական ընդհանուր շահեր։ Դա երկու մշակույթների փոխներթափանցում է, որը ձեւավորվել է պատմականորեն, հետեւաբար անտրամաբանական է, որ նրանց եւ մեր միջեւ լինեն լուրջ տարակարծություններ»,- ասել է Բըշար ալ-Ասադը:
