Ցույց տվեք մի փաստաթուղթ, որով Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին.ՌԴ դեսպան
«Ցույց տվեք մի փաստաթուղթ, որով Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: ՌԴ-ն զենք վաճառել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին` տրամադրում է ժամանակակից զենքեր: Մենք դաշնակից ենք Հայաստանին և զենք ենք տրամադրում:Հայերն ու ռուսները բարեկամ ժողովուրդներ են»,- այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը` Իվան Վոլինկինն ասաց, որ Ղարաբաղում այս պահին պատերազմ չի ընթանում, հրադադար է: Այն դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, դեսպանը հայտարարեց, որ ինքը Ադրբեջանի համար պատասխանատու չէ:
