Բատկան բացեց Պուտինին «պատժելու» նոր էջը

Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է դիմել ամերիկացիների օգնությանը` Ռուսաստանից Բելառուսի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Այդ մասին նա հայտարարել է Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շատ լուրջ հայտարարություններ և մտադրություններ հնչեցվեցին: Այդ մասին ես խոսեցի ԱՄՆ պետքարտուղարի հետ: Նրանք պատրաստ են oգնել մեզ նավթի մատակարարումների և ենթակառույցների [ստեղծման] հարցում: Փոմփեոն ինքը մեզ նավթ առաջարկեց մրցակցային գներով: Տեսաք նաև, որ Մյունխենի համաժողովի ընթացքում ամերիկացիները հայտարարեցին, թե մեկ միլիարդ դոլար են հատկացնում նավթամատակարարումների համար անհրաժեշտ ենթակառույցների ստեղծման համար: Մենք ևս կարող ենք ակնկալել, որ ամերիկացիներից շատ էժան վարկեր կստանանք բալթիական այդ դժբախտ խողովակաշարը կառուցելու նպատակով», - ասում էր Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ՝ բալթիական նավահանգիստներից բելառուսական նավթամշակման գործարաններ եկող նավթամուղերի կառուցումը պետք է դառնա Բելառուսի կառավարության առաջնահերթությունը: Լուկաշենկոն, սակայն, պնդում է, որ իր ենթականերն այդ հարցում թերանում են, առավել ևս, որ խոսքը ոչ թե մեծ ծավալների շինարարության, այլ մի քանի արդեն գոյություն ունեցող և այժմ անգործության մատնված խողովակաշարերը վերանորոգելու և իրար միացնելու մասին է:
«Կառավարությունը պատրաստվում է 100-կիլոմետրանոց խողովակաշարը ոչ ավել, ոչ պակաս՝ երեք տարի կառուցել: Առավելագույնը մեկուկես-երկու տարի պետք է տևի շինարարությունը: Խողովակաշարերի այդ միացումների համար անհրաժեշտ 100-120 միլիոն դոլարն էլ մենք ինքներս կհայթայթենք: Պարզապես պետք է տեղից շարժվել», - ըստ «Ազատության»՝ նշել էր Լուկաշենկոն` դիմելով կառավարության անդամներին:
Նրա խոսքով՝ այս բոլոր քայլերի արդյունքում արդեն մի քանի տարի հետո Բելառուսը կկարողանա սահմանափակել ռուսական նավթի ծավալը ներքին շուկայում: Մինսկը, այդուհանդերձ, նպատակ չունի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրումից, վստահեցնում էր Լուկաշենկոն:

«Նավթի 40, գուցե 50 տոկոսը մենք կշարունակենք գնել Ռուսաստանում, եթե նրանք, իհարկե, ցանկանան: Դա տեղի կունենա, երբ մենք վերջնականապես դիվերսիֆիկացնենք մեր շուկան: Դրանից հետո մեզ անհրաժեշտ նավթի 30 տոկոսը կգնենք բալթյան պետություններում, ևս 30 տոկոսը՝ Օդեսայից: Այդ դեպքում մենք կունենանք նավթի երեք աղբյուր, դա նավթի ներկրումների առումով լիակատար դիվերսիֆիկացում կնշանակի», - նշում էր Բելառուսի նախագահը:

Անցյալ ամսվա սկզբին, հիշեցնենք, ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում կոչ արեց «իրական առաջընթաց ապահովել ամերիկա-բելառուսական հարաբերություններում»: «Մենք համոզված ենք, որ միասին կարող ենք բոլոր ուղղություններով իրական առաջխաղացում ապահովել մեր հարաբերություններում», - ասել էր ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Բելառուսի նախագահն, իր հերթին, գովեստով է խոսել հանդիպման մասին: «Շատ լավ է, որ դուք համարձակվեցիք Մինսկ այցելել, չնայած Բելառուսի և Միացյալ Նահանգների հարաբերություններում անցյալում առկա թյուրիմացություններին», - ասել է Լուկաշենկոն:
Փոմփեոյի այցը պատմական համարվեց, քանի որ վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարն ավելի քան 25 տարի առաջ է այցելել Մինսկ: 1994 թվականին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերն ուղեկցել է Բելառուս մեկնած նախագահ Բիլ Քլինթոնին:

2019թ. օգոստոսին Լուկաշենկոյի հետ Մինսկում հանդիպել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հետագայում Դոնալդ Թրամփի պահանջով ազատել է պաշտոնը:

Լուկաշենկոն անցյալ ամիս ասաց, թե «Մինսկը պատրաստ է նոր էջ բացել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում»: Մինսկում դրական հանգամանք են համարում նաև այն, որ ի շարս մի քանի երկրների՝ Բելառուսի նկատմամբ ևս պետք է սահմանվեր ԱՄՆ այցելելու արգելք, սակայն վերջին պահին Վաշինգտոնը հրաժարվել է այդ քայլից:

Ըստ ամենայնի՝ Լուկաշենկոն բացել է Պուտինին «պատժելու» նոր էջը՝ ամերիկացիների հետ բանակցելու պատասխան քայլով: Բատկան, կարծես, այլ քայլ չունի դիմագրավելու Ռուսաստանի ճնշումներին՝ առևտրա-տնտեսական բազմաթիվ հարցերում: Աշխարհաքաղաքական կուրսի շանտաժից բացի, փաստորեն, Լուկաշենկոյին այլ ելք չի մնացել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2511 անգամ
Լրահոս
Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am