Ինչու՞ էին ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել «Հայելի» մամուլի ակումբ (video)

Այսօր ԴԱՀԿ կենտրոնի բաժնի 2 աշխատակիցներ այցելել էին «Հայելի» մամուլի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանին։ Նրանց խոսքով՝ Անժելա Թովմասյանը պետք է տրամադրի 15.01.2019թ.-ին «Հայելի» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի չմոնտաժված ձայնագրությունը:Դատական գործով հայցվորը Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանն է, որը քաղհայց է ներկայացրել ընդդեմ Արտակ Խուրշուդյանի՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանող Արթուր Խուրշուդյանին հրապարակայնորեն հերքել 15.01.2019 թվականի «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում արված բոլոր արտահայտությունները: Ասուլիսին ներկա են եղել նաև   www.aravot.am, www.news.am, www.yerkir.am, www.armtimes.com, www.kentron.tv լրատվականները: Հայցվորի պահանջն է, որպեսզի հրապարակայնորեն հերքումը տեղադրվի վերոնշյալ կայքերում:

Հատկանշական է, որ ասուլիսը հեռարձակվել է ուղիղ եթերով և հարց է առաջանում՝ ինչու՞ է դատարանը լրատվամիջոցից ձայնագրություն պահանջում:

Հ. Գ.

«Հարկադիր կատարումն ապահավող ծառայություն Երևան քաղաքի կենտրոն և Նորք-Մարաշ» բաժնի պետ,արդարադատության փոխգնդապետ Գ. Դումանյանին

Հարգելի պարոն Դումանյան

Ստանալով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կայացրած որոշումը՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին, տեղեկացնում ենք, որ մենք 15.01.2019թ.-ին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ձայնագրության չմոնտաժված կամ էլ մոնտաժված տարբերակները չենք պահպանել: Մենք փորձեցինք նաև վերոնշյալ օրվա ասուլիսի տեսաձայնագրությունը գտնել «Հայելի» ակումբի յութուբյան ալիքում, որը սակայն ևս չգտանք: Եթե հնարավոր է մեզ ուղարկեք ասուլիսի տեսաձայնագրության վերնագիրը, որով այն տեղ է գտել մեր յութուբյան ալիքում, գուցե այդպես հնարավոր լինի գտնել: Նախապես շնորհակալություն:

Գլխավոր խմբագիր` Ա. Թովմասյան

դիտվել է 1493 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am