Էդուարդ Մարտիրոսյանն էլ խմեց Վանեցյանի խմած աղի ջուրը

Պետական ապարատը վերածվում է կրկեսի: Երբ մեկը քար է գցում փոսը, մյուսները նույնիսկ սեփական արժանապատվության գնով փորձում են քարը դուրս բերել:
Ասենք եթե մեզանից շատերը՝ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, մեծ հաշվով չզարմացան, երբ նա հանձնարարական տվեց ԱԱԾ պետին սատանաներին հայտնաբերելու մասին, բայց մեծագույն շոկ ապրեցինք, երբ ԱԱԾ պետը ոչ միայն հաստատեց այդ հանձնարարականի մասին, այլ վստահեցրեց, որ բոլոր քայլերն անում են սատանաներին հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզապես չենք ուզում պատկերացնել, թե ինչպես են ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին այս հայտարարությունից հետո ընդունում իր միջազգային գործընկերները եւ այստեղ խնդիրը ոչ այնքան Էդուարդ Մմարտիրոսյանի անձի խնդիրն է, որքան մեր պետության ու ազգային անվտանգության: Նիկոլ Փաշինյանն օրերս խորհրդակցություն էր նաեւ հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որից հետո իր հերթական սկանդալային հայտարարությունն էր արել: Փաշինյանը բողոքել է իրավապահ համակարգի դանդաղկոտությունից, որը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: «Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով»,-ասել էր Փաշինյանը։

Եւ, ահա, օրեր անց, Մարտիրոսյանը կրկին թելեց վարչապետի ասեղը՝ ասելով, որ արդեն իսկ սկսել են ինքնամաքրման գործընթացը: ԱԺ ամբիոնից ԱԱԾ տնօրենի ժպ-ն ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին հայտարարեց «Մենք կմաքրվենք այն անձանցից, որոնց պետք է մաքրենք, ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»: Պատգամավորը հստակեցրեց՝
խոսքը վերաբերվում էր կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարում խոչընդոտ ստեղծած անձանց: Մարտիրոսյանը պատասխանեց՝ հենց դրա մասին ունենան տվյալներ, կտեղեկացնեն:

Ինչպես նկատում եք՝ Մարտիրոսյանը տեղ-տեղ շեղվում է թեմայից՝ միայն թե չհերքի վարչապետին, շարունակի իր խոսքը, իր հնչեցրած միտքը, ի վերջո, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի ազատման օրինակը բոլորի աչքը վախեցրել է, ու չպիտի ընդդիմանալ վարչապետի ցանկություններին: Բայց սա այն իրավիճակն է, որ երբ երկար շարունակվել հնարավոր չէ, եթե , իհարկե, որեւէ պաշտոնյայի կյանքի գերնպատակը պաշտոն զբաղեցնելը չէ, կամ խելագարության կանխավարկածով առաջնորդվելը: Ընդհանրապես, հնարավոր չէ անվերջ խմել այն աղի ջուրը, որը վարչապետն է հրամցնում: Արթուր Վանեցյանն էլ փորձեց այն խմել, բայց ի վերջո, հասկացավ, որ խեղդվում է դրանից։ Ու այսքանից հետո տարօրինակ է վարչապետի դժգոհությունը, թե պետական համակարգը ընդվզում է իրեն, չի ենթարկվում, կներեք, բայց ում մտքով կանցնի, թե հաջորդ վայրկյանին ինչ հրահանգ է ստանում եւ արդյոք դա չի հակասելու նախորդ անհեթեթությանը, որն իր կողմից է տրվել:

Անի Սահակյան

դիտվել է 13642 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am