Իրավական տեռոր` հանրաքվեին ընդառաջ

ՀՀ իրավապահները սահմանադրական հանրաքվեին ընդառաջ գարնանային սրացումներ են ցույց տալիս: Մեկը մյուսի ետեւից քրական գործեր են հարուցվում, մեղադրյալների խավը մեծացնում: Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հետախուզում է հայտարարվել գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ, ով մի քանի ամիս է գրավով ու երաշխավորությամբ ազատության մեջ է:

Բացի այդ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին: Նշենք, որ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել և անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Ինչպես ասում են, սա նոր սեզոնի դեռ սկիզբն է: Ինչով է պայմանավորված այս սրացումները, կարելի է ենթադրել, նախ կորոնովիրուսի դեմ խայտառակ պայքարի իրենց անկարողության նկատմամբ հանրային ուշադրությունը շեղելու նպատակով, ինչպես նաեւ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ որոշակի հարցեր լուծելու նպատակով:
Այսօր, երբ իշխանությունն ինքն էլ վստահ չէ կհավաքի 650 հազար քվեն հանրաքվեի ընթացքում, առանձնապես չեն խրախուսվում ակտիվ օջախները, որոնք կփորձեն գործընթացը հակառակ ուղղությամբ տանել: Եթե չասենք ճիշտ հակառակը, որ իշխանությունը օտարների մեջ յուրայիններ է փնտրում եւ քրեական մահակով, ըստ էության, փորձում աջակիցների, հանրաքվեի օգտին աշխատողների բազա հավաքել:
Աբովյան քաղաքի դեպքում փաստն այնքան ակնառու է, որ իշխանության ներկայացուցչի որեւէ հերքում այլեւս եղանակ չի փոխելու: Ամենայն հավանականությամբ իմքայլական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Վահագն Գրիգորյանից կրած ջախջախիչ պարտությունը, և հենց նրա հաղորդման հիման վրա է հարուցվել գործը, որպեսզի Աբովյանի բնակիչներին ստիպեն «Այո» ասել հանրաքվեին:
Դատելով Վահագն Գրիգորյանի հայտարարությունից՝ նա հակված չէ անցնել մարզպետի սրի տակով: Բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք, եթե նրա քաղաքական կնքահայր Գագիկ Ծառուկյանը անձնական շահերից դրդված հանրաքվեին իզգոյի կարգավիճակն է նախընտրել,ապա Գեւորգյանն էլ հանգիստ կարող
Աշխատել իշխանությունների օգտին:

Իշխանությունը հայտնվել է մի վիճակում, երբ շնից մազ պոկելն էլ քյար է: Օրինակ Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ առաջադրված գործի կծիկը ձգվում է նախկիններից շատերի կողմը, իսկ իշխանությունը համարում է, որ Ոչ-ի հետեւում իրականում նախկիններն են:

Անի Սահակյան

դիտվել է 1796 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am