«Մենք զենք ենք վաճառում թե ձեզ, թե Ադրբեջանին».Վոլինկին
Հաղթանակի զբոսայգում այսօր Եռատոնի զորահանդես տեղի ունեցավ, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը: Հաղթանակի զբոսայգում էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը,ով զրույց ունեցավ լրագրողների հետ և պատասխանեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին հարցին.«Դուք փաստաթղթեր ունե՞ք, որ մենք Ադրբեջանին զենք ենք վաճառում»։ Երբ լրագրողները հիշեցրել են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունը, դեսպանն ասել է. «Մենք զենք ենք վաճառում թե ձեզ, թե Ադրբեջանին»։
