Հրեշտակ մի ըսեր, մե՜ղք է

Կադրերի հարցը եղել եւ մնում է բոլոր ժամանակների աքիլեսյան գարշապարը:
Բայց հատկապես գործող իշխանությունն առանձնանում է բազում առանձնահատկություններով: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիֆլիսահայերի հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել է կադրերից եւ ասել, որ չի կարող ասել, թե իրենց կադրային քաղաքականությունն իդեալական է։
«Մենք իդեալական չենք եւ դա լավ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչը իր սխալներն են: Եթե քո շրջապատում ամեն ինչ իդելական է, դու փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն չունես: Հետեւաբար պետք է լինեն սխալներ, ձախողումներ, այլ բան է, որ այդ սխալները չպետք է ճակատագրական լինեն: Սխալը առաջընթացի կարեւորագույն գրավականն է:Այո, մեր կադրային քաղաքականությունն իդեալական չէ, բայց մենք չենք վախենում դա խոստովանելուց: Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, դա խոստովանություն է, որ ամեն ինչ իդեալական չէ: Մենք մեր ժողովրդին չենք խաբում: Ամենակարեւորը վստահությունն է։ Ժողովուրդը պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը բացառվում է, որ իրենից ինչ-որ բան թաքցնի: Մենք մեր թերություններն էլ չենք թաքցնում:
Երբ վերջերս խոսում էի իրավապահ համակարգում դավաճանների մասին, դա նույնպես խոստովանություն է: Հետո երբ մտածում տանջվում եմ այդ թեմայով, ինձ օգնության է գալիս Սուրբ գիրքը: Եվ Սուրբ գիրքը գալիս է օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի 10 առաքյալների մեջ կար դավաճան: Այնպես, որ եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի կարծելը, որ որեւէ վարչապետ դա կարող է անել»,-նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եթե չասենք զավեշտալի, առնվազն տրագիկոմեդիկ է: Մի պարզ պատճառով, որ Փաշինյանն իրականում կադրեր չունի, ինքն այս երկրի եւ ֆինանսների նախարարն է եւ արդարադատության, եւ առողջապահության եւ ցանկացած հարցերի նախարարը: Միայն վերջին օրերի քրոնիկոնը վերծանելն ինքնին բավական է ասվածն ապացուցելու: Կորոնովիրուսի հետ կապված լուրն անգամ երկրի վարչապետը հայտնեց, եւ ընդհանրապես վարչապետի ակտիվությունն այս թեմայով վկայում է մի բանի մասին, որ առողջապահության նախարարությունում մի խելքը գլխին վարչության պետ էլ չկա, որ այս բոլոր գործերով զբաղվի:Ո ւստի, երբ ասվում է, թե Հիսուսի առաքյալների մեջ էլ կային դավաճաններ ու առհասարակ խոսվում է վատ կադրերից, Փաշինյանը ըստ էության նկատի ունի հենց իրեն՝ ինքն է թե դավաճանը, թե կոռուցիոները, թե լավը, թե խելացին եւ այսպես շարունակ: Իսկ եթե երեւույթին նայենք հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների հայտարարություններ, ապա իրավիճակն ավելի կխճճվի: Սրանից ամիսներ առաջ Փաշինյանը վստահեցնում էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, հետո հայտարարեց, որ իրավապահ համակարգում դավաճանների պակաս չկա, շատերն են խոչընդոտում կոռուպցիայի դեմ պայքարում: Հիմա էլ Հիսուս Քրիստոսին վկայակոչելով փորձում է մաքրագործել իր թիմը, ասում, որ կադրերը լավն են, խնդիրը ներկայացնում իբրեւ բնական իրողություն: Ինչ խոսք, պետական եւ քաղաքական կառավարման մեջ սխալները թույլատրելի են, ինչ որ տեղ նաեւ անխուսափելի: Խնդիրը դրանցից հետեւություններ անելու մեջ է: Ի՞նչ հետեւություններ է արել անձամբ ինքը որպես վարչապետ՝ իր եւ իր թիմակիցների սխալներից, որոնք կարող են նաեւ ճակատագրական լինել, դժվար է ասել, օրինակ կոկորդիլոսագետ մարզպետը ինչու պիտի շարունակեր պաշտոնավարումը իր հայտնի բոցերից հետո, կիմանա միայն Նիկոլ Փաշինյանը: Եւ վերջապես, պետական պաշտոնյայի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության արդյունք են: Դեռ ավելին, դեռեւս լավ աշխատելու ապացույց չէ, երբ պետական պաշտոնյայի նկատմամբ չկան հարուցված քրեական գործեր: Ողջ նախարարական դասը վարչապետի գլխավորությամբ պետական գանձագողությամբ է զբաղված՝ միլիոնների հասնող պարգեւավճարներ, եռապատկված աշխատավարձեր, որոնք դուրս են օրենքի տիրույթից: Ու եթե խոսվում է ժողովրդին չխաբելու մասին, ապա ազնիվ չեք պարոն վարչապետ, դուք խաբել եք ժողովրդին եւ այն էլ ինչքան: Ձեր աշխատավարձերի եռապատկման գաղտնի որոշումն ու ահռելի պարգեւավճարների փաստը վառ ապացացույց: Ուստի պետք չէ Աստծու անունը անհարկի գործածել, նույնիսկ մեղք է, մեծ մեղք:

Անի Սահակյան

դիտվել է 1267 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am