Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել Ուկրաինայի Չեռնովիցիի մարզում: Այդ մասին մարտի 3-ին Կիեւում կայացած բրիֆինգում հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն։
Նա նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ են եղել Իտալիայից վերադարձած յոթ անձանց մոտ, և աշխատանք է սկսվել այն քաղաքացիների հետ, որոնց հետ շփվել է վարակվածը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
