Մեր ժողովուրդը կանխեց արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը.Հ. Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Ուղերձում նշվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը: Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է: Մեծ է հայ ժողովրդի ներդրումն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում և մենք հպարտությամբ ենք հիշում հարյուր հազարավոր հայորդիներին, ովքեր Մեծ հայրենականում իրենց անձնազոհությամբ, սխրանքներով, նաև կյանքի գնով կերտեցին այլատյացության, բռնության և նվաճման դեմ հաղթանակը: Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ 1992 թվականին վերականգնել պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին: Մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և հանուն Արցախի ազատության և ինքնորոշման, կանխեց արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը: Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց հայի ազատատենչ ոգու և վճռականության հարատևության մասին: Հպարտ ենք, որ այսօր էլ հայ զինվորը վստահորեն և ամուր կանգնած է սահմանների առաջնագծում՝ իրականացնելով իր առջև դրված մարտական խնդիրներն ու ապահովելով Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի անվտանգությունը: Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ հաղթանակների առթիվ և Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին, Շուշիի ազատագրման մեր մարտիկներին, հայրենիքի պաշտպան այսօրվա մեր հերոսներին մաղթում քաջառողջություն, նորանոր հաղթանակներ և խաղաղ երկինք»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am