Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 305 մլրդ դոլար. Bloomberg
Bloomberg Billionaires Index-ի հաշվարկների համաձայն՝ մոլորակի 400 ամենահարուստ մարդկանց կորուստները 2016 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում ընդհանուր կազմել են 305 միլիարդ դոլար՝ ֆոնդային շուկաներում անկման և նավթի գների նվազման ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Միլիարդատերերը միայն այս շաբաթ կորցրել են ավելի քան 115 միլիարդ դոլար։ 76 միլիարդատեր կորցրել է յուրաքանչյուրը 1 միլիարդ և ավելի գումար։
