Հերթական փոփոխությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին: Համաձայն հրամանի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից հեռացվել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
