ԱՎԿ-ն հրապարակում է շատ բարձր պրոպագանդիստական թվեր, հետո դրանք ավելի ուշ «շտկում». Հրանտ Բագրատյանը՝ կոմիտեի կողմից վիճակագրական տվյալների կեղծման մասին

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է ԱՎԿ-ի կողմից «վիճակագրական տվյալների կեղծմանը» և հայտնել, որ իր գրառումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից կարող է դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին։

Նրա գրառումն ամբողջությամբ ստորև.

«Իսկ հիմա ձեռնամուխ լինենք մյուս խնդրի լուծմանը։ Ի՞նչ «խաղերով» է ԱՎԿ-ն կեղծել վիճակագրական տվյալները։

Ծառայությունների «խաղերը» 2005-2019թթ։

ՀՀ ԱՎԿ-ն խեղաթյուրումների շուրջ կեսը արել է ծառայությունների հաշվին։ Շատերն են նկատել, որ ինչ ինչ, ծառայությունները ՀՀ-ում, սովորաբար, աճում են երկնիշ թվով։ Այսպես, 2000-2019թթ ՀՀ-ում ծառայությունների աճի տեմպը դրական է եղել 20 տարի անընդմեջ, որից 15 տարի այն եղել է երկնիշ, այդ թվում 10 տարի 15% և ավելի, այդ թվում 4 տարի 20% և ավելի (https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։

Ծառայությունների շղթայական ինդեքսի հաշվարկում որոշակի խնդիրներ կան։ Բանն այն է, որ դրանց կառուցվածքը տարիների ընթացքում փոխվել է։ Վերջին կառուցվածքը (կացություն և հանրային սնունդ, մշակույթ, զվարճություններ և հանգիստ, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, տեղեկատվություն և կապ, տրանսպորտ, վարչարարական և օժանդակ գործունեություն, զբոսաշրջային գործակալությունների գործունեություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, սպասարկման այլ ծառայություններ), մեր դիտարկմամբ, կիրառվում է 2010-ից։

90-ականների սկզբին կիրառվում էր բոլորովին այլ կառուցվածք (հաշվիչ-ինֆորմացիոն սպասարկում, անշարժ գույքի հետ կապված գործունեություն; շուկային գործունեության ապահովման հետ կապված ընդհանուր առևտրային գործունեություն; ընդերք և հիդրոմետ ծառայություն; բնակարանային տնտեսություն; կոմունալ տնտեսություն և բնակչության սպասարկման ոչ արտադրական տեսակներ; առողջապահություն, ֆիզկուլտուրա և սոցիալական ապահովություն, ժողովրդական կրթություն; մշակույթ և արվեստ; ֆինանսներ, վարկ, ապահովագրություն և կենսաթոշակային ապահովություն; կառավարում), իսկ 2004-ին 1999-ից սկսած հաշվարկվել են բոլորովին ուրիշ դասակարգմամբ (կենցաղային; մարդատար տրանսպորտ; փոստ և հեռահաղորդակցություն; բնակարանային-կոմունալ տնտեսություն; կրթություն; զբոսաշրջություն և էքսկուրսիա; ֆիզկուլտուրա և սպորտ; բժշկական ծառայություններ; առողջարաններ և հանգստյան տներ; իրավական բնույթի և բանկային հիմնարկների ծառայություններ և այլն)։

Մեթոդաբանության հաճախակի փոփոխությունները, որոնք ԱՎԿ կողմից նպատակ են ունեցել նաև մոլորեցնելու հանրությանը (ի վերջո, միշտ էլ կարելի էր մեթոդաբանության փոփոխությանը զուգահեռ տալ նաև համադրելի աղյուսակներ), իհարկե դժվարեցնում են մեր գործը. առաջանում են շեղումներ և երկարատև դինամիկ շարքեր կազմելու խնդիրներ։ Այնուամենայնիվ, սխալները մեծ լինել չեն կարող։ Ի վերջո, կա մի հասարակ լուծում. ՀՆԱ-ից հանում ենք արդյունաբերությունը (շինարարության և էներգետիկայի հետ միասին), գյուղատնտեսությունը և տակը մնում է ծառայությունների ոլորտը (ծառայություններ + առևտուր)։ Բացի այդ, հնարավոր լուրջ շեղումներից խուսափելու համար մենք խորացել ենք միայն 2005-2019թթ վիճակագրական տվյալների վերլուծության մեջ։

Ի՞նչ ենք ստացել։ 2005-2019թթ ՀՀ ՀՆԱ-ն աճել է 2.07 անգամ։ Այդ նույն շրջանում ծառայություններն աճել են 4.5 անգամ (հաշվարկված է ըստ՝ https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։ Այս ոլորտում տնտեսական աճը հիմնականում ապահովել են «ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ու «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղերը։ Առաջինը նշված 15 տարիներին աճել է 11.3 անգամ (Հաշվարկված է. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2010, էջ 350-371; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 343-370; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 347-374;https://www.armstat.am/file/article/sv_12_19a_126.pdf)։

Երկրորդի մասով 2005-2009թթ տվյալները բացակայում են (այլ դասակարգում էր)։ Սակայն կան 2010-2019թթ տվյալները, որոնց համաձայն 2010-2019թթ այս ենթաճյուղում տնտեսական աճը 10 տարում կազմել է ....17 անգամ։ Այսինքն,միջին տարեկան հավելաճը այստեղ կազմել է՝ 33% (տես վարևում նշած աղբյուրները)։ Արդյունքում, 1990-2019թթ ծառայությունների ոլորտը (առևտրի հետ միասին) կազմել է 57.4% (ՀԲ տվյալներով 2018-ին ծառայությունների ոլորտը եղել է 52.6% - https://data.worldbank.org/indicator/NV.SRV.TOTL.ZS 2018-ին, իսկ ՀՀ ԱՎԿ պաշտոնական տվյալներով՝ 53.9% - https://www.armstat.am/file/doc/99517723.pdf ) 1990-ի 12.6%-ի փոխարեն։

Ընդ որում «Ֆինանսական և ապահովագրական գործ-թյուն» ճյուղը կազմել է ՀՆԱ 8.9%-ը, իսկ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղը՝ 9.9%-ը։ Սրանք մեր հաշվարկներն. շղթայական ինդեքսներով`հիմնվելով ԱՎԿ սկզբնական (տարեկան) տվյալների բազայի վրա։ ԱՎԿ-ն հրապարակում է այսպիսի թվեր. «ֆինանսական և ապահովագրական գործունեություն»՝ 5.9% և «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ»՝ 6.0% (https://www.armstat.am/file/doc/99517723.pdf)։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ԱՎԿ-ն տարվա ընթացքում և այն ամփոփելիս հրապարակում է շատ բարձր պրոպագանդիստական թվեր, հետո դրանք ավելի ուշ «շտկում» է նկատի ունենալով, որ մեծ հաշվով ընթացիկ կեղծումները պետք «արդարացվեն» բազային տվյալներն իջեցնելով (տես մեր 2020-ի փետրվարի 29-ի ֆեյսբուքյան գրառումը)։

ԱՎԿ մյուս հանցագործությունը ծառայությունների վերաբերյալ տվյալների վակխանալիան է։ Այսպես, 2005թ ծառայությունների ծավալը նախ ներկայացված է 333.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 340) և ապա 362.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 340)։ Բացատրություն չկա։ 2011թ նույն ծառայությունների թիվը հայտարարվում է 865.5 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 357), իսկ մեկ տարի անց 840 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 361)։ Այստեղ «բացատրություն» կա. ասվում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների հաշվարկման մեթոդաբանություն է փոխվել։ Իսկ ո՞վ է դա ստոգելու։ Իսկ ի՞նչու 2011-ի ՀՆԱ-ն չեք իջեցնում և հատուկ հայտարարում։

Ընդհանրապես սովորություն է դարձել բարձր թիվ հայտարարել, նախագահներին ու վարչապետներին շանս տալ ինքնագովերգվելու և ապա ծածուկ թիվն իջեցնել։ Ի դեպ, միշտ չէ, որ այդպես է։ ԱՎԿ-ին բնորոշ է խաբեության ձևերի բազմազանությունը։ Այսպես, ըստ մեկ աղբյուրի 2012թ ՀՆԱ-ն եղել է 3997.6 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2013, էջ 227), մեկ ուրիշի համաձայն 4000.7 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2014, էջ 223) և, վերջապես, մեկ այլ աղբյուրով՝ 4265.2 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 223)։ ՀՆԱ -ի ցուցանիշի նման «անբացատրելի» փոփոխությունները թույլ են տալիս ծառայությունների ըստ տեսականու տեսակարար կշիռները դարձնել աջափսանդալ։ Դրա հետ միասին ԱՎԿ «բազմազանություն» է դրսևորում։

Օրինակ, ամենուր տեսնում ենք ինչ-որ աստղանիշեր (հատկապես ընթացիկ վիճակագրության մասով), բացատրություններ (օրինակ, ամենուր գրվում է. թվերը նախնական են և դրանք նախնական էլ մնում են 2, 3, 5, 10 տարի և այլն)։ 2020-ի հունվարի մակրոտնտեսական թվերը հրապարակելիս (8.9% հավելաճ) ԱՎԿ-ն հատուկ տեղ տվեց ծառայություններին՝ 13.2%։ Գիտեք, կարծես թե մենք նստած սպասում էինք կորոնավիրուսին տնտեսական աճն «արագացնելու» համար։ Վարչապետն էլ առիթը բաց չթողեց մեր ժողովրդին դուխ տալու նորանոր վիճակագրական սխրանքների ոգով։

Այսպիսով, ծառայությունները մեր ԱՎԿ «թույլ» տեղն են։ Դրանք աճում են միշտ և ամենուր՝ առնվազն երկնիշ թվով։

p.s. սույն գրառումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից կարող է դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին։

Շարունակելի»,- գրել է նա:

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am