Պատվով կհաղթահարենք բոլոր դժվարությունները. Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Թանկագի՛ն վետերաններ, Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Հարգելի՛ ներկաներ, Մայիսի 9-ի Եռատոնը մեր ամենաթանկ ու նվիրական տոներից է, որը հաղթանակի, անձնվիրության, միասնականության, խիզախության, մեր պատմության հերոսական էջերը հիշելու եւ արժեւորելու լավագույն խորհրդանիշներից է, ինչն առանձնահատուկ կարեւորություն ունի Արցախի եւ համայն հայության համար, հատկապես` այս օրերին: Ադրբեջանը, ապրիլի սկզբին լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ, հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը մեր ժողովրդի եւ պետության դեմ: Եվ միայն մեր Պաշտպանության բանակի հզորության եւ ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի եւ անկոտրում ոգու շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը, կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ, պարտադրված եղավ խնդրել հրադադար: Այսօր մենք բոլորս լի ենք հպարտության զգացումով մեր երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետությունների անկախության տարիներին: Նրանք արժանիորեն շարունակում են իրենց հերոս պապերի ու հայրերի գործը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում: Հակառակորդի հիմնական հարվածն ընդունել են մեր այն երիտասարդ տղաները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում: Նրանց եւ նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների և կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Ցավոք, այդ օրերին ունեցանք անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ: Ունեցանք զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց անմահ անունները միշտ վառ կմնան մեր սրտերում: Ես կուզենայի մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որեւէ փորձ եւ արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին: Թանկագի՛ն բարեկամներ, Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու եւ աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն: Արցախի շուրջ համախմբվեցին Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Ողջ ժողովուրդը դարձավ մի բանակ, յուրաքանչյուրն իր պարտքը համարեց օգտակար լինել ընդհանուր գործին: Այս ճակատագրական օրերին մեզ հետ էին նաև տարբեր երկրների հասարակական, քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մենք բարձր ենք գնահատում նրանց ազնիվ ու անաչառ աշխատանքը: Հատուկ կուզենայի կանգ առնել այն աշխատանքի վրա, որն այս թեժ օրերին, պահի ողջ լրջության խոր գիտակցումով եւ բարձր պատասխանատվությամբ իրականացրին մեր պետական կառավարման օղակները: Գործադիր՝ սկսած Նախագահականից, օրենսդիր, ուժային և բոլոր պետական մարմիններն աշխատել են մեծագույն լարվածությամբ եւ արել են հնարավորը ծագած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար՝ դրանով իսկ ցույց տալով ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պետական ինստիտուտների ունակությունը: Այսօր մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է մեզ հաջողվել և ինչ բացթողումներ են եղել: Անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ: Այստեղ եւս մենք պետք է աշխատենք միասին ու համախմբված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Համոզված եմ, որ այս անգամ եւս մենք պատվով կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները` դառնալով ավելի ուժեղ և ամուր: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը: Դա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի: Մեր հերոսական ժողովուրդը դա ապացուցեց իր խիզախությամբ ու տոկունությամբ, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանուն ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքի: Հարգելի՛ ներկաներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ նրանց, ովքեր արժանացել են պետական բարձր պարգևների: Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ: Շնորհակալություն: ք.Ստեփանակերտ, 8 մայիսի 2016թ.

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am