«Դավաճաններ», «ռուս լրտեսներ». Նոր սկանդալային հարձակում՝ ընդդեմ ռուսների

Ռուս-թուրքական հարաբերություններում հերթական սկանդալային իրադարձությունները գրանցվեցին: Հակառուսական տրամադրությունները Թուրքիայում ուշագրավ «նրբերանգներ» են ստանում...

Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երեկ հայտնեց, որ Ստամբուլում ոստիկանությունը ներխուժել է իրենց գրասենյակ: «Ոստիկանությունը մտել է Ստամբուլի մեր գրասենյակ: Եվս մեկ աշխատակից է ձերբակալվել: Մեր աշխատակիցներից երեքը երեկվանից ոստիկանությունում են գտնվում Անկարայում, որտեղ նախօրեին իրենց բնակարաններն էին ներխուժել ազգայնականները: Թուրքիա, սա ինչ է»,- իր թվիթերյան էջում գրել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ձերբակալվել է նաև թուրքական «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիրը:

Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ ինը ժամ է, ինչ չեն կարողանում կապ հաստատել Անկարայում իրենց աշխատակիցների հետ, երբ նրանք ոստիկանություն էին դիմել՝ ազգայնականների ներխուժման վերաբերյալ բողոք ներկայացնելով: «Մարդկանց կազմակերպված խմբերից յուրաքանչյուրում, որոնք միաժամանակ ներխուժել են երեք մեր աշխատակիցների տներն Անկարայում, 10 մարդ է եղել: Նրանք գոռում էին. «Թուրքիան միայն թուրքերի համար է», «Դավաճաններ», «Ռուս լրտեսներ»,- շեշտել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր նաև, որ անհայտ անձինք Անկարայում հարձակվել են Sputnik Թուրքիայի աշխատակիցների վրա՝ նրանց մեղադրելով հայրենիքին դավաճանելու մեջ: Ռուսական «Sputnik-Թուրքիա» գործակալության կալանավորված աշխատակիցներին տարել են Անկարայում «Արդարադատության պալատ», հաստատել էր Sputnik ռադիոալիքի, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք լույս կիրակի գիշերը Անկարայում փորձել են ներխուժել «Sputnik-Թուրքիա»-ի աշխատակիցների տուն և մեղադրել են նրանց «ռուսների համար աշխատելու» մեջ։ Առավոտյան Սիմոնյանը հայտնել էր, որ լրագրողների հետ, որոնք «հայտարարությամբ ոստիկանություն են դիմել ջարդարար-ազգայնականների դեմ», չի հաջողվում կապվել։ Ընդ որում, նա նշել է, որ «Sputnik-Թուրքիա»-ի համարյա բոլոր աշխատակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։

«Այսօրվա խուզարկություններից և կալանավորումներից հետո ես քիչ կասկածներ ունեմ, որ երեկվա ջարդարարները, որոնք ազգայնական կարգախոսներով մեր աշխատակիցների բնակարաններ են ներխուժել, ջարդարարներ են՝ լավագույն ավանդույթներով»,- հավելել էր նա։

Երեկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է «Sputnik-Թուրքիա» գործակալության աշխատակիցների կալանավորումը։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ռուսական կողմից ընդգծվել է լրագրողների և Sputnik-ի աշխատակիցների շուրջ իրավիճակի արագ կարգավորման անհրաժեշտությունը և նրանց անվտանգության ապահովումը։
Նախարարները հանդես են եկել բարենպաստ մթնոլորտ ստեղծելու օգտին, որը կնպաստի երկխոսության արդյունավետությանը։ Կողմերը նաև քննարկել են երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը։

Վերջին օրերին սիրիական Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը հանրության մեջ էլ հակառուսական տրամադրություններ է բարձրացրել: Հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալվել են Sputnik-ի գլխավոր խմբագիրն ու լրագրողները

Դժգոհության ալիքը հասել է նաև Թուրքիայում աշխատող ռուսական լրատվամիջոցների լրագրողներին: Ստամբուլում ձերբակալվել էին Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ոստիկանությունը խուզարկում է լրատվամիջոցի ստամբուլյան գրասենյակը: Ռուսական աղբյուրների հաղորդմամբ` Անկարայում մոտ 15-20 հոգի լրագրողների տների մոտ հակառուսական կոչեր էին հնչեցրել, սպառնացել ու հայհոյել նրանց՝ մեղադրելով հակաթուրքական քարոզչության ու լրտեսության մեջ:
Որոշ ժամանակ անց նրանք հեռացել են, իսկ լրագրողները շտապել են ոստիկանության բաժանմունք` տեղի ունեցածի վերաբերյալ բողոք ներկայացնելու, սակայն, այստեղ տուժածների ցուցմունքը լսելուց հետո նրանց ձերբակալել են:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը տեղի ունեցածը ոչ թե որպես հարձակում, այլ 7-8 հոգանոց բողոքի ցույց է արձանագրել:
Առայժմ պաշտոնական հայտարարություն չկա Sputnik-ի աշխատակիցների ձերբակալության պատճառների մասին: Ենթադրվում է, որ գործակալության երեք լրագրողների նկատմամբ այս գործողությունների պատճառը նրանց հեղինակած «Գոյացված երկրամաս. Ինչու՞ Հաթայի նահանգը 80 տարի առաջ Ֆրանսիան հանձնեց Թուրքիային» վերնագրով հոդվածն է, որը երեկ հրապարակվել է Sputnik-ի անգլերեն բաժնում:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը այս ձերբակալությունը լրագրության սկզբունքների և նրանց իրավունքների կոպտագույն խախտում է որակել՝ թուրքական իշխանություններին կոչ անելով միջոցներ ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու և լրագրողների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Թուրքիայի լրագրողների արհմիությունը ևս դատապարտել է տեղի ունեցածը՝ գործընկերների ձերբակալությունը համարելով անընդունելի: «Պետությունների միջև լարվածության պատճառով լրագրողները չպետք է տուժեն»,- իր թվիթերյան էջում հայտարարել է արհմիությունը:
Իր հերթին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ևս թուրքական իշխանություններին հորդորել է ապահովել օտարերկրյա լրագրողների անվտանգությունը՝ հայտարարելով, թե նրանց ձերբակալությունը հեղինակած հոդվածի համար մտահոգիչ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5997 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am