«Ահաբեկչական խմբերի դեմ պայքարը շարունակվելու է», Մոսկվան սպառնում է Էրդողանին

Թուրքական զորքերը կիրակի օրը Իդլիբում սիրիական ՌՕՈՒ երկու ինքնաթիռ են ոչնչացրել: Սիրիական պետական SANA գործակալության փոխանցմամբ՝ «թուրքական ռեժիմի ուժերը սիրիական կառավարական բանակի երկու ինքնաթիռ են ոչնչացրել Իդլիբի շրջանում»։ Գործակալությունը նշում է, որ երկու ինքնաթիռների օդաչուներն էլ «պարաշյուտներով վայրէջք են կատարել»։ «Նրանք չեն տուժել»։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները Իդլիբի շրջանում Սարակիբ քաղաքի մոտ «հարվածել են թուրքական անօդաչուի, որը ահաբեկչական խմբավորման էր պատկանում»։

«Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարը դեռ շարունակվելու է», “Россия 1” հեռուստաընկերության «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե «այդ ահաբեկիչները հարվածներ են հասցնում նաև ռուսական ռազմական օբյեկտներին»։ «Չնայած հայտարարություններին՝ այդ ահաբեկչական խմբերի դեմ պայքարը շարունակվելու է», - ասել է Պեսկովը՝ ակնարկելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ավելի վաղ արած հայտարարությունները։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը փետրվարի 28-ին զանգահարել էր Ռուսաստանի նախագահին, իսկ հաջորդ օրը որոշ մանրամասներ էր փոխանցել այդ հեռախոսազրույցից։ Ռեջեփ Էրդողանը հայտնեց, մասնավորապես, թե զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին խնդրել է լքել Սիրիայի տարածքը։ «Ես բացահայտորեն հարցրեցի Պուտինին. - «Ի՞նչ ես անում Իդլիբում։ Եթե ցանկանում եք ստեղծել ռազմաբազա, ապա ստեղծեք, բայց մի կողմ քաշվեք Թուրքիայի ճանապարհից», - Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։

Կիրակի օրը Պեսկովը սա մեկնաբանելիս, ըստ էության, հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին։ «Ռուսաստանը միակ երկիրն է, որ զինված ուժեր ունի Սիրիայում Սիրիայի օրինական ղեկավարության խնդրանքով։ Բոլոր այլ երկրների ռազմական ուժերը գտնվում են Սիրիայում հակառակ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին», - նշել է Կրեմլի խոսնակը։

Թեև ռուսական և թուրքական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգում, ըստ էության, միմյանց դեմ են պատերազմում, պաշտոնական Մոսկվան և Անկարան զգույշ են իրենց հայտարարություններում և միմյանց դեմ պատերազմելու մասին պաշտոնական հայտարարություններ բաց տեքստով դեռ չեն անում։

Պեսկովը հաստատել է, որ այս շաբաթ՝ մարտի 5-ին կամ 6-ին, Մոսկվայում կայանալու է Պուտին-Էրդողան հանդիպումը։

Ռուսաստանցի փորձագետները նկատում են՝ Մոսկվան և Անկարան Իդլիբի շուրջ պայմանավորվելու կամ գոնե այսօրվա լարվածությունը նվազեցնելու հույսեր դեռ ունեն։
Այսպես, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը մարտի 5-ին կամ 6-ին կարող են հանդիպել Մոսկվայում: Ուրբաթ օրը երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մոտ ապագայում հանդիպելու անհրաժեշտությունը:

Էրդողանը Պուտինի հետ զրույցի ընթացքում նաև հայտարարել է, որ սիրիական Իդլիբ նահանգում օդային հարձակման հետևանքով 33 թուրք զինվորականների զոհվելուց հետո Թուրքիան իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնելու Բաշար Ասադի բանակի զինվորականների և սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ:
Իդլիբում վերջին շաբաթներին Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի բանակի և Թուրքիայի աջակցությունն ունեցող սիրիական զինված ընդդիմության միջև ռազմական գործողություններն է՛լ ավելի են սրվել հինգշաբթի օրը՝ թուրք զինվորականների շրջանում տասնյակ զոհերից հետո:

Մինչև վերջերս ջերմ բարեկամական հարաբերություններ ունեցող Պուտինն ու Էրդողանն այսօր տարբեր ճամբարներում են հայտնվել, նրանց չի հաջողվում համաձայնության հասնել Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբի շուրջ, երկու կողմն էլ փորձում է իրականացնել սիրիական զինված ընդդիմության ձեռքում մնացած վերջին տարածքը մաքրելու սեփական պլանը. Մոսկվան՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ասադին, Անկարան՝ Ասադին ընդդիմացող զինված խմբավորումներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3949 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am