Մոսկվայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը հաստատել է Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է msn.com կայքը:
Նշվում է, որ վարակվածը նախօրեին Միլանից վերադարձած երիտասարդ տղա է, որին արդեն հասցրել են հոսպիտալացնել: Սկզբում վարակվածին ընդհանուր պալատում են պառկեցրել, այնուհետև տեղափոխել են մեկուսացված սենյակ:
