«Վրաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է ընտրում իր ռազմական գործընկերներին», - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ վստահեցնելով, որ վրաց-ամերիկյան զորավարժություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ եւ հակված չեն ապակայունացնելու իրադրությունը տարածաշրջանում:Մայիսի 6-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Noble Partner 2016 (Բարձր մակարդակի համագործակցություն) զորավարժությունը սադրանք է եւ միտված է ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում: Զորավարժությունները տեղի են ունենալու մայիսի 11-26-ը Վրաստանի Վազիանի ռազմական բազայում, որին ընդհանուր առմամբ մասնակցելու են 1300 զինվորներ Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Զորավարժությունների ժամանակ կիրառվելու են ամերիկյան Abrams տանկեր եւ Bradley հետեւակային մարտական մեքենաներ:Այսպիսի զորավարժություն երկրորդ անգամ է անցկացվում Վրանստանում: Առաջինը անցյալ տարվա մայիսին էր:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը