Իրանում փորձել են հրդեհել հիվանդանոցը, որտեղ գտնվել են կորոնավիրուսով վարակվածները /տեսանյութ/
Փետրվարի 29-ին Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքի բնակիչները փորձել են հրդեհել տեղի հիվանդանոցը, ուր, ենթադրաբար, տեղափոխել են կորոնավիրուսով վարակված մի քանի հիվանդի: Տեսանյութը դեպքի վայրից իր թվիթերյան էջում հրապարակել է Iran International հեռուստաալիքը:
