Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը
Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
«Կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ կապված որոշում է ընդունվել փետրվարի 29-ին ժամը 16:00-ից ժամանակավորապես փակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջպետական սահմանը»,- ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:
