Ինչո՞ւ են չեղարկվել Թբիլիսի-Երևան ավիաչվերթները. դեսպանության պարզաբանումը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ»:
Ինչպես նշվում է` վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի։
