Ավտոբուսի հրդեհից 14 ուղևոր է մահացել
BBC-ն հաղորդում է,որ Չինաստանի Նինսիա նահանգում քաղաքային ավտոբուսում առաջացած հրդեհը 14 մարդու կյանք է խլել, ավելի քան 30 հոգի ստացել է այրվածքներ: Առայժմ հրդեհի առաջացման պաշտճառը իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին: Ողբերգությունը տեղի է ունեցել Ինչուան քաղաքում, տեղի ժամանակով ժամը 02:00-ին: Վիրավորներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
