Իլհամի բարեկամները սպասում են նրան ՀԱՊԿ-ում. Մտքներին Արցախն է

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հաշվի առնելով Սովետական Միության փորձը, դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:

«Ուզում եմ հիշատակել Սովետական միության փորձը: Մենք բոլորս տարբեր էինք, հիշո՞ւմ եք՝ Բալթյան հանրապետություններ և Միջին Ասիայի հանրապետություններ: Ուրախությամբ պետք նշեմ, որ այս բազմազգ ընտանիքում Սովետական միության տարածքում չեն եղել տարածքային պահանջներ, միջազգային և կրոնական հակամարտություններ: Դրա համար այդ ուղղությամբ թրենդը ճիշտ կլիներ», – երեկ նշել է դեսպանը «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ադրբեջանը մուտք գործի ՀԱՊԿ, ինչը հետագայում կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ռուսական շրջանակներից՝ փորձագետների, մեկնաբանների մակարդակով բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Այս կարծիքի տիրաժավորումն, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին, որը մեկ անգամ չէ հայտարարել, որ դեմ չէր լինի, եթե Ադրբեջանը անդամակցեր ԵԱՏՄ-ին: Սակայն Ադրբեջանը պաշտոնապես չեզոք մեկնաբանություններ է արել, հասկացնելով, որ նման անդամակցությանը կհամաձայներ, եթե համոզված լիներ, որ ԼՂ խնդիրը լուծվելու է Բաքվի պահանջներին համահունչ:

Երեկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ըստ ԱԽ գրասենյակի՝ քննարկվել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընդգծել է Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։ Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։

Ղազախստանը, Բելառուսը բազմիցս իրենց դիրքորոշումներով ցույց են տվել, թե որքանով են կարևորում Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը: Կարելի է պատկերացնել, թե համաձայնություն կլինի Ադրբեջանի հետ ԼՂ որևէ հարցում ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում, եթե Բաքուն անդամակցի այդ կառույցներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2361 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am