Իրանում՝ Հայաստանին սահմանակից նահանգում, կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերն են գրանցվել
Իրանի առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի վարակ ունենալու առաջին 4 դեպքն է գրանցվել Հայաստանին սահմանակցող իրանական Արևելյան Ատրպատական նահանգում։
Նոր կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում Իրանում այդ վարակից մահացել է 34 մարդ, ապաքինվել՝ 73 հիվանդ։
