Պատվի և արժանապատվության մաստեր-կլաս. ՍԴ դատավորները կատարեցի՛ն իրենց ընտրությունը

Եվ այսպես, ՍԴ 7 դատավորները «10-ով 0» արեցին սեփական անպատժելիության գիտակցումից հաբռգած թավշապետին` չդասալքեցին, տեղի չտվեցին շանտաժին`անգամ ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեով պաշտոնանկ արվելու սպառնալիքի տակ չլքեցին դիրքերը և հրաժարականի դիմում չգրեցին։ Ո՛չ մեկը։

Մասնագիտական պարտքի զգացումը և արժանապատվությունը հաղթեց «թավշյա» ամենաթողությանը, պետական մտածողությունը և պատասխանատվությունը`պետության, պետական ինստիտուտների հանդեպ քամահրանքին ու քաղաքական անմեղսունակությանը, իրավական միտքը` իրավական բեսպրեդելին, սկզբունքայնությունը`հարմարվողականությանը և ստորաքարշությանը, բարոյականությունը`ցինիզմին ու փարիսեցիությանը։

Եվ անկախ հակասահմանադրական հանրաքվեի ելքից, անկախ նրանից`քանի անգրագետ Պողոս կգտնվի Հայաստանում, որ կգնա և «այո՛» կասի պետականության, Սահմանադրության դեմ ուղղված այդ հանդուգն ոտնձգությանը, «այո»-նե՞րը շատ կլինեն, թե՞ «ոչ» ասողներն ու բոյկոտողները, կհավաքվի՞ դատական իշխանության ողնաշարը վերջնականապես կոտրելու համար անհրաժեշտ 630 հազար ձայն, թե՞ չէ կամ ինչպես կհավաքվի`թիվ կրակելո՞վ, վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահմա՞մբ, թե՞ զոմբիների «ինքնաբուխ» մասնակցության «արդյունքում», սա արդեն իսկ մտածող, վերլուծող, թացը չորից, լավը` վատից տարբերող, իր և իր երեխաների վաղվա օրով մտահոգ տեսակի հաղթանակը։

«ժողովրդի իշխանության» աչքի փուշը դարձած դատավորներին ոչինչ չէր խանգարում`սեղմել դատավորի մունդիրի պատիվն ու արժանապատվությունը աճուրդի դրած «հեղափոխական» պարագլուխների մեկնած ձեռքը, ինքնակամ վայր դնել լիազորությունները և ապրել հանգիստ` շառից-փորձանքից հեռու, չաղ և բախտավոր։ Ինչպես Արմեն Սարգսյանը և փոխանցիկ դրոշի պես «նախկին կոռումպացված իշխանություններից» նորերին անցած կադրերը, որ շատ արագ հարմարվեցին խաղի կանոններին և կախարդական փայտիկի թեթև շարժումով դարձան «նոր» Հայաստանի հպարտ նախագահ, գլխավոր դատախազ, ԿԸՀ նախագահ, նախարար, պատգամավոր, խոշոր սեփականատեր և այլն։

Կարո՛ղ էին, բայց դիմացան գաղթակղությանը, չտրվեցին թաքուն և բացահայտ ճնշումներին։ Հրայր Թովմասյանի դեպքում` ընտանիքի անդամներին, ընկերներին ցավեցնելու, քրեական հետապնդման թիրախ դարձնելու սպառնալիքին և դրան ուղղված կոնկրետ գործողություններին։ Եթե ՍԴ դատավորները լինեին այն, ինչ նրանց մասին մտածում, «խոսում և ցուցադրում» էին Նիկոլն ու «փաշիստների» իր ջոկատը, հաստա՛տ չէին դիմադրի, առաջին իսկ պահանջով կանցնեին վարչահրամայապետի թրի տակով։ «Նաղդը» թողած` «նիսյայի» հետեւից չէին ընկնի, հանգիստ կնստեին տեղը ու սուսուփուս կծառայեին «ներկաներին», ոչ թե «դոշ տված` կպաշտպանեին» իշխանական լծակներից ու վարչական ռեսուրսներից զրկված «կոռումպացված իշխանությունների» շահերը, ինչպես սրանք փորձում են ներկայացնել, և բանը չէր հասնի կաշառքի դիմաց հրաժարական տալ-չտալու երկընտրանքին։

Կույր վրեժխնդրությամբ և ատելությամբ չտառապող, իրականությանը բաց աչքերով նայող յուրաքանչյուր քաղաքացի (չեմ ասում «հպարտ քաղաքացի»` «հպարտությունն», այնպես, ինչպես «թավիշներն» են դա պատկերացնում, իրենց գլխի՛ն կպնի), չի կարող չհասկանալ ու չգնահատել Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս 6 դատավորների, հատկապես «թույլ» սեռի ներկայացուցիչների` Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի արժանապատիվ կեցվածքը։ Կամ` չտեսնել սարուձորի տարբերությունը նրանց և Փաշինյանի ու իր շրջապատի «ղզիկ», ցինիկ, բառի բուն և փոխաբերական իմաստով ճղճղան և պարզապես հիստերիկ դրսևորումների միջև, համեմատել հակադիր բևեռներում գտնվող, իրար բացառող այս տեսակները և նախապատվությունը չտալ առաջիններին։

Պարզ է, չէ՞, որ մի՛ բևեռում հայ մարդն է, որ մերժում է օտար արժեքներն ու ավանդական արժեհամակարգի փլուզումը, ստամբուլյան կոնվենցիան, կրոնական և սեռական փոքրամասնությունների «իրավունքների», «պլանքյաշությունը» և միասեռական ամուսնությունների օրինականացումը, Ադրբեջանի, Թուրքիայի հետ Արցախի հաշվին քիրվայություն անելու հեռանկարը։ Մյուս բևեռում տոտալ քաղաքական և իրավական անգրագիտությունն է, ատելության կուսակցությունը` հասարակությունը սև-սպիտակի բաժանելու, պառակտելու, այլասերվածությունը «խթանելու», Հայ Եկեղեցին «ծնկի բերելու», Արցախի հարցում չարդարացված զիջումների գնալու, իրավական քաոսի և քաղաքական արկածախնդրության թիրախ դարձնելու իր նկրտումներով։

Քաղաքացու բնական ընտրությունը պետք է լինի «ո՛չ»-ը. ո՛չ` քանդող, ոչնչացնող, պառակտող, այլասերող տեսակին, որի մարմնացումը Նիկոլն է՝ իր թիմով։ Հակասահմանադրական հանրաքվեն բոյկոտելու` ընտրատեղամաս չգնալո՞ւ, թե՞ գնալու և մերժելու ձևով, կարևոր չէ...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am