Ովքեր են դավաճանները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները: Ինչպես եւ սպասելի էր, վարչապետը հերթական սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել:

Փաշինյանը բողոքել է իրավապահ համակարգի դանդաղկոտությունից, որը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Եւ, իսկապես, մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի՝ Միհրան Պողոսյան, Արամ Հարությունյան եւ այլք: «Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով»,-ասել է Փաշինյանը։

Ովքեր են իրավապահ համակարգի դավաճանները, ո՞ւմ նկատի ունի վարչապետը, ինչո՞ւ Փաշինյանը անուններ չի տալիս։ Սրանք հարցեր են, որոնք, վստահեցնում ենք՝ պատասխաններ չունեն: Ինչպես պատասխան չունի վարչապետի մեկ այլ հանձնարարականի հետ կապված հարցը՝ իսկ ԱԱԾ-ն երբ է գտնելու սատանաներին, եթե չի գտնում, կարող ենք կասկածել, որ այս կառույցում վերից վար դավաճաններ են: Նիկոլ Փաշինյանի այլեւս որեւէ գործողությունում, հայտարարությունում տրամաբանություն, իմաստ գտնելն անիմաստ զբաղմունք է: Նա ամեն բան անում եւ ասում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում եւ ինչպես իրեն է պետք: Չմտածելով, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ շարքային ընդդիմադրի պես անպատասխանատու հայտարարություն անել, այս հայտարարությանը պետք է հետեւեն գործընթացներ՝ առնվազն դավաճաններին հայտնաբերելու ուղղությամբ:

Իհարկե, հնարավոր է, որ դավաճանների մասով քննություն է ընթանում, քրեական գործեր կան հարուցված, մարդիկ կկանգնեն պատասխանատվության առաջ, այդ դեպքում պետք է զերծ մնալ նման հայտարարություններից, իսկ եթե պարզվեց, որ վարչապետը սխալ է: Իսկ իրավապահ համակարգի դավաճաններ ասելով՝ արդյոք Փաշինյանը նկատի ունի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որոնց վրա էլ, ըստ ամենայնի, փորձում է բարդել նախկինների նկատմամբ այս խայտառակ իրավական պրոցեսը, երբ այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում նախկին եւ ոչ մի <<թալանչի>>: Այս մանիպուլացիային կարելի էր հավատալ, եթե չլիներ Ռուբեն Հայրապետյանի հրապարակային մեղադրանքը Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանին ուղղված: Հայրապետյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, թե Քոչարյան Անդրանիկն իրեն նախապես խորհուրդ է տվել հեռանալ երկրից, իր դեմ իրավական պրոցեսներ են սկսվելու: Հիմա ինչ, կարող ենք չէ մտածել, որ դավաճանները ոչ թե հեռացողներն են, այլ վարչապետին շրջապատող ամենամտերիմները, ավելին, որ սա կազմակերպված միջոցառում է, եւ Նիկոլ Փաշինյանն ինքն է ապահովում նախկինների հեռացումը, նրանք նախ մուծվում են, ապա հեռանում: Իսկ Փաշինյանը շարունակում է իր թատրոնը,բոլորին դավաճան հանում՝ արդարացնելով սեփական մեղքերը, շուտով նա դավաճանության մեջ կմեղադրի նաեւ սեփական ընտանիքին:

Անի Սահակյան

դիտվել է 2979 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am