ՍԴ «հերոսները» գիծը քաշեցին, իսկ դուք գնացեք հանրաքվեին ջուր հասցրեք

Օրերս պարզ դարձավ, որ ՍԴ 7 անդամները չտրվեցին գայթակղությանը՝ ժամկետից շուտ կենսաթոշակի անցնել, բայց շարունակել պահպանել բարձր եկամուտ։
Լրացավ իշխանության ընդունած վաղ կենսաթոշակից օգտվելու գործողության վերջնաժամկետը, ու իշխանությունների հաշվարկը տապալվեց: Ավելորդ է հիշեցնել, թե ամիսներ շարունակ իշխանությունն ինչպիսի արկածախնդրությամբ է ճնշում ՍԴ անցանկալի անդամներին, երբ հասկացավ, որ վախեցող չկա, նշված օրենքն ընդունեց, որը բնորոշվեց շանտաժի, միեւնույն ժամանակ` կաշառքի օրենք:

Իշխանությունը տակից ճնշումներ էր գործադրում ՍԴ 7 դատավորների վրա, որպեսզի համաձայնեն ընդունել այդ <<կաշառքը>> եւ հեռանան ՍԴ-ից, բայց բոլոր ջանքերը ջուրը լցվեցին:  Նրանք չտրվեցին «ժողովրդի» ավելի քան 70 տոկոս աջակցությունը վայելող իշխանության եւ այդ իշխանության գրպանում գործող իրավապահ մարմինների աներևակայելի ճնշմանը: ՍԴ 7 անդամների պահվածքը, եթե չասենք աննախադեպ, առնվազն հազվադեպ հանդիպող երևույթ է հայկական իրականության մեջ։ Մենք սովոր չենք պայքարելու, մենք սիրում ենք հեշտ ապրել, չաշխատել, բայց մեծ եկամուտ ստանալ: Հատկապես ատելության այսպիսի գերդոզավորված մթնոլորտում, ամբոխավարական ժամանակներում, շատերն էին մտածում, որ մարդիկ չեն դիմանա ճնշումներին, շառ ու փորձանքից հեռու կթողնեն ու կհեռանան, բայց հենց այսպիսի իրավիճակներում է երեւում իրական սկզբունքայնությունն ու քաղաքացիությունը:

Եւ այս ամենից հետո մեծ-մեծ խոսող քաղգործիչները էլ ավելի խղճալի են դառնում: Ու ստացվում է՝ ումից չես սպասում, հենց նրանք են դառնում իրական հեղափոխականներ, որոնք մտածողության, արժեհամակարգի մտածողություն են բերում՝ դնելով գիտակից հանրություն կերտելու անկյունաքարը՝ ի հեճուկս պոպուլիստ ամբոխավարների: Այլ ոչ թե վախկոտ ու երկնչող քաղաքական գործիչների, որոնց իներտությունը մի բացատրություն ունի՝ հարվածի տակ չհայտնվելու, դիմակայության առաջին պատը չկազմել: Հիմա այդ պատը կազմված է, պարոնայք, կողմնորոշվեք ձեր անելիքներում: Ի վերջո, պատմությունն ապացուցել է, որ անվախ, սկզբունքային հեղափոխականներն են դառնում ժողովուրդների մեծ առաջնորդներ, այլ ոչ թե հաշվենկատ, իշխանությունից դողացող, իրենց շահը հանրայինից վեր դասողները:

Անի Սահակյան

դիտվել է 1977 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am