Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. Ինչպիսի՞ հետևանքներ կլինեն

 «168 ժամ» թերթը գրում է. «2019թ. հոկտեմբերից մինչ օրս պետական տարբեր կառույցներում, մեկը մյուսի հետեւից, անհասկանալի պարբերականությամբ եւ առանց հիմնավորման վճարվող պարգեւավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Խոշոր չափերի պարգեւավճարների տրամադրման փաստը հանրության շրջանում դրական արձագանքի չէր արժանացել ի սկզբանե, իսկ դժգոհությունն է՛լ ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նմանօրինակ բարձրացումն իրականացվել է վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի հիման վրա։ Դա էր փաստում նաեւ «Հետք» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից ուղարկված գրությունը․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։


Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին զուգահեռ՝ վարչապետի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը վարչապետի անօրինական որոշումը պարզաբանել էր այսպես՝ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգեւատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, ինչպես նաեւ սահմանվել են նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգեւատրումների չափեր, որոնց համաձայն՝ նախարարի ամսական աշխատավարձ՝ գումարած պարգեւավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը` 1 միլիոն դրամ, մարզպետներինը` 900 հազար դրամ: Այսինքն՝ փաստացի այդ որոշմամբ վարչապետի կողմից գործածության մեջ դրվեց պարգեւատրումների նոր համակարգ։

Վստահ ենք, որ ուշադիր ընթերցողի աչքից չվրիպեց «անօրինական որոշում» բառակապակցությունը։ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով պարգեւատրումը բնորոշվում է՝ որպես միանվագ վճար, որը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման եւ/կամ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն՝ օրենքով պարգեւավճարը չի դիտարկվում՝ որպես պարբերական վճարում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար, այլ դիտարկվում է՝ որպես աշխատանքի արդյունքի գնահատման եւ պետական ծառայողների խրախուսման բացառիկ միջոց, որի ստանալն ուղղակիորեն պայմանավորվում է որոշակի բացառիկ հանգամանքներով՝ լինի դա ծառայողական գործունեության գնահատում, որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքի կատարում։

Մինչդեռ, պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից եւ դրանց ի պատասխան արված պաշտոնական պարզաբանումներից նկատում ենք օրենքին հակասող դինամիկա, այն է՝ պարգեւավճարներ տրվում են յուրաքանչյուր ամիս։ Ստացվում է, որ պարգեւավճարը հավասարեցվել է աշխատավարձի արհեստական բարձրացմանը։

Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասը՝ մինչեւ 2020թ. փետրվարի 1-ը գործող խմբագրությամբ, սահմանում էր, որ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պաշտոնատար անձին պարգեւատրում կարող է տրվել տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Մինչդեռ միայն 2019թ. նախարարներն առնվազն 4 անգամ ստացել են պարգեւատրում: Այսինքն՝ պետական ծառայողների պարագայում օրենքը պարգեւավճարի հիմքում դրել է այն ճիշտ տրամաբանությունը, որ պարգեւավճար տրվում է որակյալ աշխատանքի եւ/կամ հատուկ առաջադրանքի կատարման դիմաց՝ որպես բացառիկ խրախուսական միջոց, եւ ոչ թե՝ որպես ամենամսյա վճարում։

Վարչապետի որոշմամբ պարգեւատրումային այս նոր համակարգի սահմանումը հանգեցնում է լուրջ հետեւանքների, քանի որ այդ համակարգը նախատեսվում է ապագայի բոլոր իրավիճակների համար՝ անկախ պետական ծառայողի գործունեության գնահատման արդյունքներից։ Չէ՞ որ, օբյեկտիվորեն, վարչապետը նախապես չի կարող կանխատեսել, թե արդյո՞ք կոնկրետ նախարարը կամ փոխնախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա ապագա ամիսներին ինչպես են կատարելու իրենց աշխատանքը, կատարելո՞ւ են արդյոք հատուկ առաջադրանք, որպեսզի ըստ այդմ էլ վերջիններիս համար սահմանվի պարգեւավճար:

Այս ամենից հետո ավելորդ է խոսել, թե ինչու վարչապետ Փաշինյանի կողմից այդ գործընթացն իրականացվել է գաղտնի ընթացակարգով, քանի որ նման որոշման իրականացումը չի տեղավորվում օրենքի ոչ մի դրույթի մեջ՝ այն չի պարունակում պետական, ծառայողական, բանկային եւ առեւտրային գաղտնիք, այն չի պարունակում այնպիսի տեղեկություն, որի տարածումը կհանգեցնի ծանր հետեւանքների առաջացմանը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար եւ, որ ամենակարեւորն է, նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձի հաշվարկման կարգը եւ անհրաժեշտ տվյալները սահմանված են օրենքով եւ հասանելի են բոլորի համար։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց փաստացի աշխատավարձի բարձրացումը հասարակությունից թաքցնելը եւ ողջ գործընթացն անօրինական ճանապարհով իրականացնելը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխանության մակարդակով պետական բյուջեից «օրինականացված» եւ պարբերական յուրացման մեխանիզմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4301 անգամ
Լրահոս
Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am