Սելին Դիոնի եղբայրը մահանում է քաղցկեղից
Ամերիկյան TMZ պորտալին Կլոդետը՝ Սելինի ու Դանիելի քույրը հայտնել է,որ կանադացի երգչուհի Սելին Դիոնի եղբայրը գտնվում է մահվան մահճում: Դանիելը 59 տարեկան է, նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի, լեզվի ու կոկորդի քաղցկեղ: Կլոդետի խոսքով՝ իր եղբայրն այնքան վատ է, որ դժվար ապրի մինչև հաջորդ շաբաթ: Տղամարդը գտնվում է Մոնրեալի կլինիկաներից մեկում, նրան խնամում է երգչուհու 89-ամյա մայրը:
