Մանր ժուլիկություն, թե՞ անփութություն

Սահմանադրական հանրաքվեի Այո-ի խորհրդանիշի կամ այլ կերպ ասած՝ լոգոյի գրագողության փաստը մեծ աղմուկ է բարձրացրել:Երեկ պարզ դարձավ, որ իշխանությունը 3 միլիոն վճարել է հանրաքվեի քարոզարշավի լոգոյի համար, արդյունքում պարզվեց, որ այն գողացված է՝ 1991 թվականի հանրաքվեին նվիրված նկարից:

Փաստն այդ ուշագրավ է մի քանի դրվագներով: Նախ այն, որ վեր հանեց իշխանության բացարձակ անգրագիտությունը, փնթիությունը եւ հարցերին մատների արանքով նայելու սովորությունը: Ինչպես կարելի է մրցույթ հայտարարել, հայտեր ընդունել, դրամական մրցանակ սահմանել, բայց նեղություն չտալ փոքրիկ ուսումնասիրություն անել google որոնողական համակարգում ու չհայտնվել, մեղմ ասած, անհարմար վիճակում՝ խաբված ու խայտառակված: Թվում է, թե սա մի մանրուք է ու չարժե այդքան լրջացնել հարցը, բայց, ի վերջո, մանրուքներից են գոյանում մեծ գործերը եւ կազմակերպված մարդը, քաղաքական ուժը այդպիսի վերաբերմունք է դրսեւորում ցանկացած հարցում: Եթե չասենք, որ մանրուքի համար իշխանությունը երեք միլիոն չէր վճարի, կամ երբ պարզվեր, որ կեղծ լոգո են իրենց ծախել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չէր զբաղվի լոգոյի իրական հեղինակի փնտրտուքներով: Իհարկե, հաշվի առնելով իշխանության բնույթը, չի բացառվում, որ կատարվել է մանր ժուլիկություն, 90-ականների իշխանության ժառանգորդները, իսկապես, ցանկացել են կրկնել անկախության հանրաքվեի լոգոն եւ յուրային մեկի հետ փոխհամաձայնության է եկել այս հարցում, թե իբր իրենք անտեղյակ ընդունել են կրկնօրինակված տարբերակ, որ իրենք էլ են իրենց խաբված զգում, միգուցե, հույսեր փայփայելով, որ փաստն այդ ջրի երես դուրս չի գա: Բայց ինչպես տեսնում ենք մախաթը պարկում դժվար է թաքցնել: Ու հիմա, իշխանության քայլերից կարելի է դատել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Եթե հայտարարեն, որ այլեւս հնարավոր չէ փոխել, քարոզարշավն արդեն սկսել է, իսկ լոգոյի փոփոխությունը ֆինանսական, տեխնիկական խնդիրներ է առաջ բերելու, ապա անկասկած է, որ գործ ունենք մեր նշած ժուլիկության հետ: Հակառակ պարագայումէ իշխող ուժը պետք է պատասխանատվության առաջ կանգնացնի լոգոյի հեղինակին, խնդիրը ոչ միայն իրենց ֆռռացնելն է, այլեւ քրեական օրենքի տեսանկյունից հեղինակային և հարակից իրավունքները խախտելու համար առկա է քրեական պատասխանատվությունը` ՔՕ-ի 158 -րդ հոդվածով:

Անի Սահակյան

դիտվել է 1886 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am