Թանկարժեք կցորդը


Անցյալ տարեվերջին Կառավարությունը որոշում ընդունեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալու վերաբերյալ: 2020 թվականի հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Կառավարությունը որոշում է ընդունել Արամ Թանանյանին 3 տարի ժամկետով Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ նշանակելու վերաբերյալ:
Մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում, սակայն նրա բնակության վայրը կլինի 30-35 կմ հեռավարությամբ Վլադիկովկաս քաղաքը:
Փետրվարի 27-ի նիստում գործադիրը մտադիր է միջոցներ հատկացնել կցորդի պայմանները բարելավելու համար: Մաքսային կցորդի 2020 թվականի պահպանման ծախսերը հաշվարկվել են 11 ամսվա համար՝ շուրջ 29,8 մլն դրամ: Նշված միջոցները առաջարկվել է վերաբաշխել ՊԵԿ-ի 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերից՝ հետագայում այս տարվա պետական բյուջեի պահուստային ֆոնդից դրանք վերականգնելու պայմանով:
Բացի այդ` կցորդին կառավարությունը մտադիր է նաև շքեղ մեքենա տրամադրել: TOYOTA LC 150 4.0 GAS մակնիշի մեքենան նախկինում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին է եղել ամրացված: Մեքենայի արժեքը կազմում է 26 մլն 4 96 հազար դրամ: Որպես հիմնավորում նշվում է, որ կցորդը պետք է  ՌԴ Վերին Լարսի մաքսակետ- Վրաստանի Կազբեկի մաքսակետ- Ստեփանծմինդա հատվածում՝ շուրջ 20-25 կմ հեռու, եղանակային  պայմաններց անկախ (ձնաբուք, սելավ, քարաթափում և այլն) բեռնատարների խցանումների ժամանակ, անհրաժեշտության դեպքում  մեկնի դեպքի վայր, տեղում քննարկի և լուծման ուղիներ առաջարկի ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչներին: Եթե հակիրճ ասելու լինենք` նրա խնդիրը  Լարիսի խցանումները կարգավորելն է: 
Փաստորեն, կցորդի գոյությունը պետության վրա ավելի քան 56 մլն դրամ է նստում: 


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2511 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am