Նիկոլենք «խփեցին» 205 միլիոն. որքա՞ն է իրականում հավաքվել և որքա՞ն էր հավաքվում նախկինում

Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման Սահմանադրական դատարան ունենալու համար Հայաստանում հանրաքվե է անցկացվելու։ Հպարտ քաղաքացուն առաջարկվում է «այո» ասել բռնապետական ռեժիմ կառուցելու նախագծին, «այո» ասել «օրինական» թալանին և «այո» ասել հեղափոխական դեմագոգիային։

Երեկ «Քաղաքացիական պայմանագիրը» դրամահավաք էր կազմակերպել։ Հավաքվեց 205 միլիոն դրամից ավելի, այսինքն՝ 430.000 դոլարի չափ։ Պարզ է, որ դա քայլարածների ծախսելիք գումարների չնչին մասն է։

Դրամահավաքը քողածածկույթ է՝ լֆիկներից հավաքվելիք չերևացող գումարները «լեգիտիմացնելու» և իրենց հավատացող ոչխարների աչքերին թոզ փչելու համար։

Դրամահավաքը նաև յուրօրինակ ռեկետ է։ Գործարարներին ստիպում են մուծվել։ «Կամավոր»։ Ով չմուծվի, հետագայում կարող է «անցումային արդարադատության» տակ ընկնել, հռչակվել «սև» կամ «շնաբարո դուրսպրծուկ» ։

Մի երկրում, որտեղ վարչապետի հրահանգով դատարաններ են շրջափակվում, որտեղ դատախազությունն օգտագործվում է անձնական թաշկինակի, իսկ ՀՔԾ–ն՝ սրբիչի պես, չի կարող ազատ դրամահավաք անցկացվել։ Դա ֆիկցիա է՝ խաբեություն։ Ու երբ հայտարարվում է, թե ձեռքներս կկտրենք, բայց ընտրակեղծիք չենք անի, ապա դա իրականում նշանակում է, որ այդ ձեռքերը պատրաստ են ամեն տեսակ ընտրակեղծիքի՝ հանուն դատական իշխանության գրավման։ 650 հազարի չափ «այո» ստանալը գործնականում անհնար է և եթե այդպիսի թիվ հրապարակվի, ապա միայն ընտրակեղծիքների օգնությամբ։

Ի դեպ, տեղին է հիշել, թե ինչքան էին փող հավաքում նիկոլենք, երբ նշանակովի ընդդիմություն էին աշխատում։

«Թավշյա» քայլերթից առաջ՝ 2017–ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլի ՔՊ–ն մասնակցեց «Ելք» դաշինքի կազմում։ Հաճախորդական այդ կառույցը ընտրություններին ընդառաջ դրամահավաք անցկացրեց, որպեսզի ցույց տա, թե, իբր, այդ դրամահավաքի հույսին է։ Հավաքվեց մոտ 15 միլիոն դրամ։ Իսկ նույն տարում Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետի թեկնածու Նիկոլը հավաքեց 5 միլիոն դրամից մի փոքր ավելի։

Պարզ է, որ «Ելք»–ն ու Նիկոլը շատ ավելի մեծ գումար էին ծախսել և՛ 2017–ի խորհրդարանական, և՛ ավագանու ընտրությունների ժամանակ։ Բայց դրամահավաքը նրանց պետք էր՝ միամիտներին հավատացնելու համար, որ «թունդ ընդդիմադիրները» հանգանակության հույսին են։

Հիմա էլ է նույնն արվում, բայց արդեն անգամների և կարգավիճակի տարբերություն կա։ Հիմա հաճախորդները դարձել են իշխանություն, և տասնյակ անգամներով շատ գումար են կարողանում հավաքել։ Ու տեղին է հնչեցնելը սոցցանցերում նիկոլականների սիրած հարցը մի փոքր այլ ռակուրսով՝ բա խի՞ Սերժի վախտ 205 միլիոն չէիք կարողանում հավաքել։ Չէի՞ն թողնում։ 15 միլիոն թողնում էին, իսկ ահա 205 միլիոն չէի՞ն թողնում։

Բա խի՞ Սերժի վախտ թանկարժեք սրահներում ու ճոխ պայմաններում չէիք անցկացնում դրամահավաքները։ Ընդդիմադիր անտուրա՞ժ էիք պահում, թե՞ տերերը շատ երես չէին տալիս։

Բա խի՞ Սերժի վախտ լոգոյի համար 6 միլիոն դրամ չէիք ծախսում։

Բա խի՞ Սերժի վախտ Սուրեն Պապիկյանին չէիք դնում ընտրությունների շտաբի պետ։ Տարածքային կառավարման նախարար չէր, դրա՞ համար։ Սրտներդ Հովիկ Աբրահամյա՞ն էր ուզում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 1275 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am