Արցախյան նոր «մտատանջանքներ» Բաքվից. Թուրք-ադրբեջանական ճնշումն ուժգնանում է

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում քննարկել են Արցախյան հիմնահարցը: Ինչպես, երեկ հաղորդում էին ադրբեջանական ԶԼՄ-ները, Էրդողանն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է: Նրա խոսքով՝ Անկարայի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ երազանք է: «Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին այս հարցում: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին 25 տարում ոչ մի արդյունք չի տվել»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ հակամարտության կարգավորմանն իբրև թե խոչընդոտում է Հայաստանի «ոչ կառուցողական դիրքորոշումը»: Ալիևի խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները մեծ հարված են հասցնում բանակցային գործընթացին: «Մեկ ասում՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, մեկ ասում են, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Ստացվում է՝ իրենք էլ չգիտեն Լեռնային Ղարաբաղն ինչ է: Եթե չգիտեն, կարող ենք մենք ասել. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է»,-ասել է Ալիևը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանդիսանում է նաև մեր հարցը»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նա հավելել է, որ հակամարտության լուծումը «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում» պետք է լուծվի և դա է հանդիսանում Թուրքիայի ամենամեծ ցանկությունը»:

Մեկ անգամ ևս Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս իրենց միահամուռ դիրքորոշում՝ ընդդեմ Արցախի: Ընդ որում, Հայաստանի դիրքորոշումն անհասկանալի ներկայացնելու հարցում, փաստորեն, Բաքուն օգտվում է Անկարայի աջակցությունից՝ ներկայացնելով Հայաստանը որպես ապակառուցողական կողմ՝ ղարաբաղյան կարգավորման հարցում:
Բացի Լեռնային Ղարաբաղի հարցը՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում համագործակցությունը այլ ուղղությամբ էլ է զարգանում:

Բաքուն և Անկարան 2020թ. կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը, բացի այդ քննարկվում է զինամթերքի համատեղ արտադրություն սկսելու հարցը: Ինչպես երեկ հաղորդում էին ռուսական և ադրբեջանական գործակալությունները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջան-Թուրքիա համագործակցության խորհրդի 8-րդ նիստի շրջանակներում:

«2019թ. Ադրբեջանը և Թուրքիան անցկացրել են 13 զորավարժություն, 2020թ. դրանց թիվը կավելանա: Մենք կշարունակենք նաև ժամանակակից զենք գնել Թուրքիայից»,-հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է սպառազինության համատեղ արտադրություն հիմնելու հարցը: Ալիևը նաև նշել է, որ Բաքուն կշարունակի համագործակցությունը Անկարայի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում:

Այսպիսով, Ալիևը ի ցույց է դնում «եղբայրական» Թուրքիայի հետ համագործակցության ուժն՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի: Բոլոր ուղղություններով պաշտոնական Բաքուն աշխատում է՝ ռազմական, հակահայկական քարոզչության, միջազգային հարթակներում ընդդեմ Հայաստանի՝ «Խոջալուի դեպքերի» ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է հսկայական աշխատանք մշակի և իրականացնի՝ դիմագրավելու ադրբեջանական նոր ալիքին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1249 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am